Քթի կոտրվածք

Քթի կոտրվածք
Ենթակատեգորիադեմքի վնասվածք, վնասվածք Խմբագրել Wikidata
ՊատճառՀարված Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն Խմբագրել Wikidata
ԱխտանիշներՔթային արյունահոսություն, այտուց, արյունահավաք Խմբագրել Wikidata

Քթի կոտրվածք, մարդու քթի մեկ կամ մի քանի ոսկրերի վնասումը[1]։ Ախտանիշները կարող են ընդգրկել՝ քթային արյունահոսություն, այտուցներ քթի շրջանում, հեմատոմաներ, կապտուկներ և քթով շնչառության անհնարինություն[1]։ Դրանք կարող են բարդանալ դեմքի այլ ոսկրերի կոտրվածքներով և քթի միջնապատի հեմատոմայով[2][1]։

Քթի կոտրվածքի ամենատարածված պատճառը բռնությունն է, սպորտային վնասվածքը, անկումը և ճանապարհատրանսպորտային պատահարները[3]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է աշխտանշանների և աշխատնիշների հիման վրա, բայց կարող է լրացուցիչ հաստատվել ռենտգենագրությամբ[3]։

Բուժումը սովորաբար ցավազրկողներով է և սառը թրջոցներով[3]։ Կոտրվածքը սովորաբար շտվում է այտուցի իջնելուց հետո[3]։ Կոտրվածքի տեսակից կախված՝ շտկումը կարող է լինել բաց կամ փակ[4]։ Շտկման արդյունքը սովորաբար դրական է լինում[5]։ Քթի կոտրվածքները հաճախ են հանդիպում և կազմում են դեմքի կոտրվածքների շուրջ 40%-ը[3][6]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քթի կոտրվածք ուղեկցվող արյունահոսությամբ, որն առաջացել է ռեգբի խաղալու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով

Քթի կոտրվածքի ախտանշաները նեռարում են կապտուկներ, արյունազեղումներ, այտուց, փափկություն հարվածի շրջանում, ձևախախտում և քթից կամ դեմքի քթային հատվածից արյունահոսություն։ Հիվանդը կարող է ունենալ դժվարաշնչություն և շատ առատ արյունահոսություն, եթե կա քթի լորձաթաղանթի վնասում։ Հիվանդը կարող է նաև ունենալ մեկ կամ երկու աչքերի շրջանում կապտուկներ:Հիմնական պատճառներից են հարվածները ծեծկրտուկների ժամանակ, վայր ընկնելը և ավտովթարները[2]։ Ախտորոշումը դրվում է հիմնականում ախտանշանների և ախտանիշների հիման վրա և հաստատվում է ռենտգեն պատկերի միջոցով։

Քթի կոտրվածքների պատճառը դեմքի շրջանում ստացած վնասվածքներն են։ Հիմնական աղբյուրներն են սպորտային վնասվածքները, ծեծկրտուքները, վայր ընկնելը և ավտովթարները երիտասարդների շրջանում և ուշագնացության հետևանքով վայր ընկնելը մեծահասակների շրջանում[7]։

Քթի կոտրվածքները սովորաբար վիզուալ տեսանելի են և հայտնաբերվում են նաև ֆիզիկալ զննման ժամանակ։ Խնդիրը տարբերակելն է հասարակ կոտրվածքները, որոնք սահմանափակվում են քթի ոսկրերով (տիպ 1), բարդ կոտրվածքներից (տիպ 2), որոնք կարող են ընդգրկել այլ դիմային ոսկրեր և/կամ միջնապատը (տիպ 2,3)[2][1]։ Պարզ՝ տիպ 1 կոտրվածքների դեպքում զարմանալի է, բայց ռենտգեն նկարները ավելի քիչ տեղեկատվական են քան կլինիկական զննումը։ Այնուամենայնիվ ախտորոշումը կարող է հաստատվել ռենտգենագրության կամ համակարգչային շերտագրության միջոցով և դրանք անհրաժեշտ են, եթե կա դեմքի այլ ոսկրերի կոտրվածքի կասկած։

Կոտրվածքն, որն անցնում է քթի միջնապատով հորիզոնական հարթությամբ կոչվում է «Ջարջավայի կոտրվածք», իսկ ուղղահայացը «Շեվալլեյի կոտրվածք»[8]։

Չնայած, որ չբարդացած կոտրվածքները անհետաձգելի բուժման կարիք չունեն 5-7 օրվա ընթացքում ուղեգրումը մասնագիտացված բուժման բավարար է։ Ուղեկցող վնասվածքներից՝ միջնապատի հեմատոման առաջանում է 5% դեպքերում, ունի անհետաձգելի բուժօգնության կարիք և պետք է փնտրել զննման և վնասվածքի գնահատման ընթացքում[7]։

Քթի փոքր կոտրվածքները կարող են բուժվել ինքնըստինքյան, եթե չկան արտահայտված կոսմետիկ ձևախախտումներ։ Սառույցը և ցավազրկող դեղամիջոցները կարող են օգտագործվել բորբոքման ընթացքում առաջացած անհարմարությունները վերացնելու նպատակով[2]։ Այն կոտրվածքները, որոնց ժամանակ կա քթի ձևախախտում կարելի է շտկել ձեռքային ուղղման միջոցով, որի դեպքում սովորաբար գրանցվում է դրական արդյունք։ Այն կոտրվածքները, որտեղ ընդգրկված են այլ ոսկրեր (տիպ 2,3) պետք է հայտնաբերվեն, և ուղղվեն վիրահատական եղանակով[9]։ Բուժումը հիմնականում ներառում է ցավազրկող դեղամիջոցներ և սառը թրջոցներ[2]։ Քթի չափսերի կրճատումը և վիճակի բարելավումը նկատելի կլինի այտուցները իջնելուն պես[2]։ Ըստ ձևի կոտրվածքները կարող են լինել բաց կամ փակ[1]։ Ելքը հիմնականում բարենպաստ է[10]։ Քթի կոտրվածքները հանդիպում են բավականին հաճախ, դրանք կազմում են դեմքի շրջանի կոտրվածքների 40%-ը։ Հիմնականում հանդիպում է 20 տարեկան տղամարդկանց շրջանում[2][1]։

Կոտրվածքից հետո ոսկրերի կայունությունը հաստատվում է 3-4-րդ շաբաթներում։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս չկրել ակնոցներ և կոպիտ ձևով չմաքրել քիթը այդ ընթացքում, քանզի դա կարող է ազդել ոսկրերի ուղղման հարթեցման վրա։ Ոսկրերի լիարժեք սերտաճումը տեղի է ունենում 4-8 շաբաթվա ընթացքում։ Նախկին ակտիվությանը կարելի է վերականգնել 1-2 շաբաթ հետո, սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել կոնտատային տիպի սպորտով ամենաքիչը 2-3 ամիս ժամանակահատվածում, կախված վնասվածքի աստճանից։ Սպորտով զբաղվելու ընթացքում խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ դիմակ վնասվածքից հետո ամենաքիչը 6 շաբաթվա ընթացքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kühnel, TS; Reichert, TE (2015). «Trauma of the midface». GMS current topics in otorhinolaryngology, head and neck surgery. 14: Doc06. doi:10.3205/cto000121. PMC 4702055. PMID 26770280.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Das, D; Salazar, L (April 2017). «Maxillofacial Trauma: Managing Potentially Dangerous And Disfiguring Complex Injuries». Emergency medicine practice. 19 (4): 1–24. PMID 28362252.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Das, D; Salazar, L (April 2017). «Maxillofacial Trauma: Managing Potentially Dangerous And Disfiguring Complex Injuries». Emergency medicine practice. 19 (4): 1–24. PMID 28362252.
  4. Kühnel, TS; Reichert, TE (2015). «Trauma of the midface». GMS current topics in otorhinolaryngology, head and neck surgery. 14: Doc06. doi:10.3205/cto000121. PMC 4702055. PMID 26770280.
  5. Marston, AP; O'Brien, EK; Hamilton GS, 3rd (April 2017). «Nasal Injuries in Sports». Clinics in sports medicine. 36 (2): 337–353. doi:10.1016/j.csm.2016.11.004. PMID 28314421.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Fonseca, Raymond J. (2017). Oral and Maxillofacial Surgery - E-Book: 3-Volume Set (անգլերեն) (3 ed.). Elsevier Health Sciences. ISBN 9780323444422.
  7. 7,0 7,1 Bremke M, Gedeon H, Windfuhr JP, Werner JA, Sesterhenn AM (November 2009). «Nasal bone fracture: etiology, diagnostics, treatment and complications». Laryngorhinootologie. 88 (11): 711–6.
  8. Sethi, Neeraj; Pearson, Amy; Bajaj, Yogesh (2016). Key Clinical Topics in Otolaryngology (անգլերեն). 191: JP Medical Ltd. ISBN 9781909836358. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  9. Mondin V, Rinaldo A, Ferlito A (May–Jun 2005). «Management of nasal bone fractures». Am J Otolaryngol. 26 (3): 181–5. doi:10.1016/j.amjoto.2004.11.006.
  10. Marston, AP; O'Brien, EK; Hamilton GS, 3rd (April 2017). «Nasal Injuries in Sports». Clinics in sports medicine. 36 (2): 337–353. doi:10.1016/j.csm.2016.11.004. PMID 28314421.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթի կոտրվածք» հոդվածին։