Քթի փակվածություն

Քթի փակվածություն
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9478.19
 Nasal congestion Վիքիպահեստում

Քթի փակվածություն, քթի հատվածների խցանման հետևանքով առաջացած վիճակ։ Ընդհանուր պատճառը արյան անոթների բորբոքման պատճառով քթի խոռոչը ծածկող թաղանթների այտուցվածությունն է[1]։

Կարող է ուղեկցվել հարբուխով։ Այն դեպքում, երբ ավելորդ լորձը հոսում է կոկորդի հետևի պատի երկայնքով (դա, այսպես կոչված, հետքթային կաթիլի համախտանիշ է), կարող է առաջանալ հազ կամ կոկորդի ցավ[1]։

Քթի փակվածությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Վիճակը կարող է տատանվել մեղմ անհանգստությունից մինչև կյանքին սպառնացող իրավիճակով։ Նորածին երեխան նախընտրում է շնչել քթի միջոցով[2]։ Երեխայի քթի փակվածությունը կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող է խանգարել կրծքով կերակրմանը և կյանքին սպառնացող շնչառական հյուծում առաջացնել։ Ավելի մեծ երեխաների և դեռահասների մոտ այն սովորաբար պարզապես գրգռում կամ անհանգստություն է առաջացնում, բայց կարող է հանգեցնել նաև այլ դժվարությունների։

Հնարավոր պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալերգիա[3]
  • Նազոֆարինգիտ (մրսածություն)[3] կամ գրիպ
  • Քթի միջնապատի կորություն
  • Ալերգիկ ռինիտ[3], ալերգիկ ռեակցիա բույսերի ծաղկափոշու նկատմամբ, առավել հաճախ՝ խոտաբույսերի
  • Դեղորյքից ռեակցիա (օրինակ՝ տամսուլոզին)
  • Դեղորայքային ռինիտ[3], ռնգային փակվածության վիճակ, որը ինտրանազալ հակակոնգեստանտների երկարատև օգտագործման ռեակցիա է (օրինակ՝ օքսիմետազոլին, ֆենիլէֆրին, քսիլոմետազոլին և նաֆազոլին պարունակող ռնգային հեղուկացիրներ)
  • Սինուսիտ կամ պարանազային սինուսների վարակ[3]
  • Գլխիվայր շրջվելը կարող է արյան անոթների բորբոքում առաջացնել
  • Հղիության ընթացքում կանայք կարող են տառապել քթի փակվածությունից՝ արյան հոսքի ավելացման պատճառով[3]
  • Քթի պոլիպ[3]
  • Ստորին կամ միջին քթի հիպերպլազիա
  • Դատարկ քթի համախտանիշ
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, կան տեսական ենթադրություններ, որ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը հանգեցնում է քրոնիկ ռինոսինուսիտի[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Nasal congestion». MedlinePlus Medical Encyclopedia. A.D.A.M., Inc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Bergeson, PS; Shaw, J.C. Are infants really obligatory nasal breathers?(անգլ.) // Clinical pediatrics[en] : journal. — 2001. — Т. 40. — № 10. — С. 567—569. — doi:10.1177/000992280104001006 — PMID 11681824.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Nasal congestion Արխիվացված 2016-07-04 Wayback Machine at MedlinePlus, a service of the U.S. National Library of Medicine, National Institutes of Health. Update Date: 8/2/2011. Updated by: Neil K. Kaneshiro. Also reviewed by David Zieve.
  4. Pacheco-Galván, A; Hart, SP; Morice, A.H. Relationship between gastro-oesophageal reflux and airway diseases: the airway reflux paradigm.(անգլ.) // Archivos de bronconeumologia : journal. — 2011. — Т. 47. — № 4. — С. 195—203. — doi:10.1016/j.arbres.2011.02.001 — PMID 21459504.