Քիմ Ջեուկ (կորեերեն՝ 김재욱 ապրիլի 2, 1983(1983-04-02), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Ավագ դպրոցում որպես մոդել աշխատելու ժամանակ, նա՝ որպես դերասան, հանդես է եկել 2002 թվականին թողարկված «Արա, ինչ ուզում ես» հեռուստասերիալում։ Բացի այդ, 2016 թվականին «Երկու սեր» ֆիլմում նա ճապոներենի սահուն հմտություններ է ցուցաբերում կորեա-ճապոնացու կերպար մարմնավորող Փակ Գյուրիի հետ երկխոսության տեսարանում և նույն թվականին խաղում Դոքհե արքայադստեր ճապոնացի ամուսնու՝ Դաքեյուկի Սոյի դերը, «Վերջին արքայադուստրը» ֆիլմում։ Հոր ազդեցության տակ, որը լրագրող էր, նա մանկուց մի քանի տարի ապրել է Ճապոնիայում և տիրապետել ճապոներենին սահուն կերպով։ Մասնագիտացել է Սեուլի արվեստների ազգային համալսարանի կիրառական երաժշտության մեջ, և, ըստ էության, ասում են, որ երազել է կիթառահար դառնալ[1][2][3]։ «Սուրճի արքայազն․ խանութ համար 1», «Վատ տղամարդ» և «Մերին հեռու է» հեռուստասերիալներում նա մարմնավորում է ճապոներենին վարժ տիրապետող կորեացու[4]։
- Սեուլի Օնջուի տարրական դպրոց (ավարտած)
- Յոքսամի միջնակարգ դպրոց (ավարտած)
- Դանկուկի համալսարանին կից ավագ դպրոց (ավարտած)
- Սեուլի Արվեստի ազգային համալսարանի կիրառական երաժշտության արվեստի բակալավրիտ (ավարտած)