Քիրսթի Սփարբոե | |
---|---|
Բնօրինակ անուն | նորվ.՝ Kirsti Sparboe |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1946[1][2] (77 տարեկան) Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, ստուդիական երաժիշտ և program host |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Kirsti & Benny? |
Ամուսին | Benny Borg?[3] |
Պարգևներ | |
Kirsti Sparboe Վիքիպահեստում |
Քրիսթի Սփարբոե (նորվ.՝ Kirsti Sparboe, դեկտեմբերի 7, 1946[1][2], Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և դերասանուհի[4]։ Նրա երաժշտական կարիերայի մեծ մասը կապված է Եվրատեսիլ երգի մրցույթի հետ, որին երեք անգամ մասնակցել է, սակայն հաջողության չի հասել։
Քրիսթին առաջին անգամ Եվրատեսիլ մրցույթին մասնակցել է 1965 թվականին, երբ 19 տարեկան էր։ «Karusell» երգը, որը նա կատարել է զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ 1966 թվականին երգչուհին կրկին է մասնակցել Եվրատեսիլի նորվեգական ընտրական մրցույթին («Melodi Grand Prix»), բայց զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[5]։ Սակայն հաջորդ տարի նա նորից է մասնակցում Եվրատեսիլին՝ «Dukkemann» երգով, և զբաղեցնում 14-րդ հորիզոնականը (17 հնարավորներից)[6]։
1968 թվականին նորից է մասնակցում ազգային ընտրական մրցույթին, բայց որակազրկվում է, քանի որ մրցույթի ժամանակ կատարել էր Քլիֆ Ռիչարդ հայտնի «Summer Holiday» երգի քավր տարբերակը։ Հաջորդ տարի ընտրական փուլում հաղթում է «Oj, oj, oj, så glad jeg skal bli» երգով, բայց մրցույթի ժամանակ 1 միավոր է ստանում և զբաղեցնում վերջին հորիզոնականը։
Քանի որ 1970 թվականին Նորվեգիան հրաժարվում է մասնակցել Եվրատեսիլ մրցույթին, Քրիսթի Սփարբոեն մասնակցում է Գերմանիայի ընտրական մրցույթին, «Pierre Der Clochard» երգով, բայց զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
1980 թվականին BBC ալիքով վարում է «Jon, Brian, Kirsti and Jon» կատակերգական շոուն[7]։ Հետագայում երգչուհին իր երաժշտական կարիերան հաջողությամբ շարունակում է Գերմանիայում, իսկ որոշ ժամանակ անց նրա «Ein Student Aus Uppsala» երգը դառնում է Շվեցիայի Ուփսալա քաղաքի համալսարանի ոչ պաշտոնական հիմնը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրսթի Սփարբոե» հոդվածին։ |
|