Քլիֆորդ Փոսսում Ջիփլջարի

Քլիֆորդ Փոսսում Ջիփլջարի
Ծնվել է1932[1][2][3][…]
ԾննդավայրԱլիս Սփրինգս
Մահացել էհունիսի 21, 2002(2002-06-21)[1][4]
Մահվան վայրԱլիս Սփրինգս
Քաղաքացիություն Ավստրալիա
ԵրկերWarlugulong?
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Քլիֆորդ Փոսսում Ջիփլջարի (անգլ.՝ Clifford Possum Tjapaltjarri 1932[1][2][3][…], Ալիս Սփրինգս - հունիսի 21, 2002(2002-06-21)[1][4], Ալիս Սփրինգս), ավստրալիացի նկարիչ, որը համարվել է ամենահայտնի և լայնորեն հավաքածուներում ներկայացված ավստրալացի աբորիգեն արվեստագետներից մեկը։ Նրա նկարները պահվել են Ավստրալիայի և այլ երկրների թանգարաններում ու հավաքածուներում, ներառյալ՝ Նոր Հարավային Ուելսի Արվեստի Պատկերասրահը, Ավստրալիայի Ազգային Պատկերասրահը, Քելթոն Հիմնադրամը և Թագավորական Հավաքածուն։

Կյանք և նկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոսսումի հայրը եղել է Տյատյիտի Ճունգուրրայան, իսկ մայրը՝ Լոնգ Ռոուզ Նանգալան։ Հոր մահից հետո 1940-ականներին մայրը ամուսնացել է Գվոյա Ճունգարայի հետ, որը առավել հայտնի է որպես One Pound Jimmy և որի նկարը օգտագործվել է ավստրալիական փոստային հայտնի նամականիշի վրա։ Նրա եղբայր Թիմ Լյուրա Ջիփլջարին նույնպես նկարիչ է եղել, որի աշխատանքներից մեկը նույնպես հայտնվել է նամականիշի վրա[6]։ Նրա ավագ եղբայր Քեսիդի Փոսսում Ջիփլջարին ավանդապաշտ է եղել, ով հազվադեպ է դուրս եկել Յուելամու համայնքից և մինչև 2006 թվականի իր մահը համարվել է ամենահարգված ծերերից մեկը։ Քլիֆորդ Ջիփլջարին համարվել է ժամանակակից ամենահայտնի արվեստագետ, որը բնակվել է Հյուսիսային Տարածքի Արևմտյան Անապատի Պապունյա շրջանում, այն ժամանակ, երբ ձևավորվում էր ակրիլային գեղանկարչության ոճը (հայտնի որպես «կետավոր արվեստ»)։

Ջեֆրի Բարդոնը 1970-ականների սկզբին եկել է Պապունյա և խրախուսել աբորիգեններին, որ իրենց երազանքների պատմությունները տեղափոխեն կտավների վրա, որոնք մինչ այդ ժամանակավոր կերպով պատկերում էին գետնին։ Փոսսումը դարձել է նկարչության այս դպրոցի առաջնորդներից մեկը, որը հայտնի է որպես «Արևմտյան Անապատի Արվեստի Շարժում»։ Նրա առաջին միջազգային ցուցահանդեսը կայացել է 1990 թվականին Լոնդոնի Ռեբեկա Հոսսակի պատկերասրահում, և կոչվել «Քլիֆորդ Փոսսումը և Պապունյա Թուլայի արվեստագետները»[7]։ Նա պատկանում էր Ալհերամպ (Լարամբա) համայնքի շրջանի Անմատյերե մշակութալեզվաբանական խմբին։ Նա պատկանում էր Պելթարր մաշկային ենթախմբին։

2004 թվականի ցուցահանդեսի ժամանակ Նոր Հարավային Ուելսի Արվեստի Պատկերասրահը նրա գեղարվեստական գործունեությունը բնութագրել է այսպես.

Նա փայտի փորագրման վարպետ էր և զբաղվել էր գեղանկարչությամբ ավելի վաղ քան 1970-ականների սկզբին Պապունյա Թուլա դպրոցի ձևավորումը։ Երբ Քլիֆորդ Փոսսումը 1972 թվականին միացավ այս «կետերի և շրջանակների» նկարիչների խմբին, նա անմիջապես առանձնացավ որպես դրա ամենատաղանդավոր անդամներից մեկը[8] և ստեղծեց երբևէ ստեղծված ամենամեծ և բարդ նկարները։ Քլիֆորդ Փոսսումը մի նոր ուղի բացեց և դարձավ այն բնիկ ավստրալիական նկարիչներից մեկը, ով ճանաչվեց միջազգային արվեստի աշխարհում։ Ալբերտ Նամատջիրայի նման, նա ճանապարհ հարթեց ապագա սերունդների բնիկ նկարիչների համար՝ միավորելով աբորիգենական ու ժամանակակից ավստրալիական արվեստը[9]:

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիֆորդ Փոսսում Ջիփլջարին մահացել է Ալիս Սփրինգսում այն օրը, երբ պետք է ստանար Ավստրալիայի շքանշան՝ բնիկ համայնքի համար և արվեստում իր ներդրումների համար։ Նրա մահախոսականները, որոնք հրապարակվեցին աշխարհի տարբեր թերթերում, նշում էին նրան որպես Քլիֆորդ Փոսսում որը մահացել է մոտ 70 տարեկանում։ Թեև նրա ծննդյան տարին համարվում է ճիշտ, բայց օրն ու ամիսը փաստաթղթավորված չեն։ Նրա երկու դուստրերը՝ Գաբրիելլա Փոսսում Նունգուրային և Միշել Փոսսում Նունգուրային, նույնպես հայտնի նկարիչներ են։

Նրա թաղման շուրջ իրավական վեճեր կային, քանի որ նրա ընտանիքն ու համայնքը պնդում են, որ նա ցանկանում էր թաղվել այլ վայրում, քան իր կտակում նշվածն էր[10]։ Մահվանից մի քանի շաբաթ անց Նա թաղվել է Յուելամու համայնքում՝ իր դուստրերի և համայնքի նախընտրած տարածքում[11]։

Մահից հետո նրա աշխատանքները ավելի մեծ ուշադրության են արժանանում։ Նրա վեհաշուք Warlugulong կտավը, որը սկզբում Գոմոնվելթ բանկը գնել էր ընդամենը 1200 դոլարով, աճուրդի հանվեց 2007 թվականի հուլիսի 24-ին Սոթբիի կողմից։ Մինչ աճուրդը ենթադրվում էր, որ աշխատանքը կկոտրի աբորիգենական արվեստի համար աճուրդային ամենաբարձր գնի ռեկորդը՝ վաճառվելով մինչև 2.5 միլիոն ավստրալիական դոլար։ Կտավը վաճառվեց 2.4 միլիոն դոլարով[12][13]։ Հաջորդ օրը պարզվեց, որ գնորդը Ավստրալիայի Ազգային Պատկերասրահն էր[14]։ Այս գնումը նվազեցրեց լարվածությունը կառավարության հնարավոր միջամտության վերաբերյալ, եթե կտավը գնվեր արտասահմանցի գնորդի կողմից։

Հիմնական հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Clifford Possum Tjapaltjarri
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 Johnson V. Possum Tjapaltjarri, Clifford // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T068934
  5. Australian honours system
  6. The Story of "One Pound Jimmy"
  7. Johnson, Viven. «Songlines Book Rebecca Hossack Gallery London». National Library of Australia.
  8. «Clifford Possum Tjapaltjarri». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 13 April 2016-ին.
  9. Clifford Possum Tjapaltjarri Արխիվացված 15 Հուլիս 2005 Wayback Machine, Art Gallery of New South Wales, retrieved November 2007
  10. Anne Barker, 'Artist's dying wish ignites burial row', PM (ABC Radio), 15 July 2002, retrieved November 2007
  11. Murray McLaughlin, 'Tjapaltjarri finally allowed to rest in peace' Արխիվացված 10 Հունվար 2010 Wayback Machine, 7:30 Report (ABC TV), 25 July 2002, retrieved November 2007
  12. "Aboriginal Artwork sells for record price", News Limited, news.com.au Retrieved 25 July 2007
  13. «The price is right for Possum magic». The Age (անգլերեն). 29 July 2007. Վերցված է 29 July 2007-ին.
  14. "National Gallery bought dot painting", 25 July 2007 Retrieved 25 July 2007
  15. 15,0 15,1 15,2 Croft, Brenda (2007). «New Acquisition: Clifford Possum Tjapaltjarri 'Warlugulong'». Artonview. National Gallery of Australia (52): 44–45.
  16. «The Holmes à Court Collection». Holmes à Court Gallery. Արխիվացված է օրիգինալից 19 July 2008-ին. Վերցված է 13 January 2011-ին.
  17. «Clifford Possum Tjapaltjarri». Redrock Gallery. Վերցված է 17 January 2016-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]