Քլորից զանգվածային թունավորում Ակաբայում | |
---|---|
Տեսակ | իրադարձություն |
Վայր | Ակաբայի մարզ |
Տեղադրանք | Ակաբայի նավահանգիստ |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | հունիսի 27, 2022 |
Զոհվածներ | 14 մարդ |
Վիրավորներ | 265 |
![]() | |
![]() |
Քլորից զանգվածային թունավորում Ակաբայում, միջադեպ է 2022 թվականի հունիսի 27- ին Հորդանանի Ակաբա նավահանգստում, որի ժամանակ թունավոր գազի արտահոսք է տեղի ունեցել։ 25 տոննա քլորով բեռնարկղը կռունկից ընկել է խարսխված նավի վրա և պայթել։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն տասնչորս և վիրավորվել ավելի քան 265 մարդ[1]։
![]() | |
---|---|
![]() |
Միջադեպի տեսաձայնագրություն |
2022 թվականի հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 16:15-ին, երբ Ջիբութի արտահանելու նպատակով նավահանգստային կռունկը «Forest 6» բեռնարկղային նավ է բեռնել ճնշման տակ գտնվող քիմիական մի քանի բեռնարկղերից մեկը[2][3]։ Վերամբարձ կռունկի պողպատե մալուխը կտրվել է, և բեռնարկղն ընկել է նավի վրա։ Բեռնարկղից թունավոր քլոր է արտահոսել, որի դեղին ամպը տարածվել է ողջ նավահանգստով։ Նավը սպասում էր ևս 20 քլորով բեռնարկղ բեռնելուն[3][4][5]։
Միջադեպի տեսանյութը Թվիթթերում հրապարակել է Հորդանանի պետական հեռուստաալիքը[3]։
Գազային քլորը թունավոր է մարդկանց համար։ Ներշնչելիս այն խառնվում է մարդու մարմնի խոնավության հետ, այն առաջացնում է հիպոքլորային թթու և աղաթթուներ, որոնք կարող են ստեղծել թթվածնի ազատ ռադիկալներ, որոնք իրենց հերթին ոչնչացնում են թոքերի համակարգի բջիջների պատերը։ Արդյունքում կարող է առաջանալ թոքի այտուց, սուր շնչառական դիսթրես համախտանիշ, շնչառության քրոնիկ խնդիրներ և մահ[6]։ .
Նավահանգիստը տարհանվել է. Առաջին փրկարարները աշխատել են տուժածներին բժշկական օգնություն ցույց տալ, նրանց տեղափոխվել են երկու պետական հիվանդանոց, դաշտային հիվանդանոց և մասնավոր հաստատություն։ Ակաբայի առողջապահության տնօրեն Ջամալ Օբեյդաթն ասել է, որ Ակաբայի հիվանդանոցները գերբնակեցված են[7]:
Քաղաքի առողջապահության պատասխանատուն կոչ է արել բնակիչներին փակել պատուհանները և մնալ ներսում։ Մայրուղու պարեկությունը փակել է Ակաբա տանող բոլոր ճանապարհները[8]։ Մոտակա տուրիստական լողափը, որը գտնվում է նավահանգստից 7 կիլոմետր հեռավորության վրա, տարհանվել և փակվել է։ Նավահանգստի պահեստները և վերամշակման օբյեկտները նույնպես ժամանակավորապես փակվել են՝ քլորի գազի աղտոտվածությունը ստուգելու համար[3]։