Քյարամ Քյալաշի Սլոյան | |
---|---|
1996 - 2016 | |
Ծննդավայր | Արտաշավան, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Մահվան վայր | Արցախ, Մարտակերտ |
Գերեզման | Արտաշավան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | Արցախի պաշտպանության բանակ |
Ծառայության տարիներ | 2014 - 2016 |
Կոչում | շարքային |
Հրամանատարն էր | Արմենակ Ուրֆանյան |
Պաշտոն | գնդացրող շարքային |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ» |
Պարգևներ |
Քյարամ Քյալաշի Սլոյան[1] (ապրիլի 27, 1996, Արտաշավան, Արագածոտնի մարզ, Հայաստան - ապրիլի 1/2, 2016, հայ-ադրբեջանական շփման գիծ, Մարտակերտ, Արցախի Հանրապետություն), Հայաստանի զինված ուժերի ազգությամբ եզդի զինծառայող, Մարտակերտի շրջանի Մարտակերտի 2016 թվականի ապրիլյան ինքնապաշտպանական մարտերի մասնակից, Արցախի հերոս[2]։
Զոհվել է «Քառօրյա պատերազմ»-ի ռազմական գործողությունների ընթացքում՝ ցուցաբերել հերոսական վարք։ Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության[3]։ Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները[4][5][6][7][8]։
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում[9]։
Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)։
Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս[10]։ Նրա հրամանատարն էր՝ Արմենակ Ուրֆանյանը։
2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ։
Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստներից մեջ էր նաև եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին մամուլով։
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։
Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)