Քյուլլու

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քյուլլու (այլ կիրառումներ)


Քյուլլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 30 կմ հյուսի, Արաքս գետի ակունքների տարածքում, Արաքսի ափից 1.5 կմ հեռու, լեռնալանջի վրա։

1828-1829 թվականներին Ռուս-թուրքական պատերազմի պատճառով շատ հայ ընտանիքներ գաղթել և բնակություն են հաստատել Վրաստանի Բոգդանովկայի (այժմ Նինոծմինդայի) շրջանի Հեշտիա գյուղում և Շիրակի բնակավայրերում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբին ուներ 300 տուն հայ բնակիչ։ Հայտնի է եղել խիզախ տղամարդկանցով։ 1900-ական թվականներին ուներ 100 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտ, Արաքս գետի վրա, կար քարաշեն կամուրջ։ Գյուղում պահպանվում էր հայկական գերեզմանատունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 413