Քնած աղջիկը

Քնած աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1657
բարձրություն87,6 սանտիմետր
լայնություն76,5 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
սեփականատերԲենջամին Օլթմեն[2], Rodolphe Kann?[1][3], Ջոզեֆ Դյուվին[1], John Waterloo Wilson?[1], Charles Sedelmeyer?[4], Jacob Dissius?[1] և Nicolaus Hudtwalcker?[3]
https://www.wga.hu/html/v/vermeer/02a/05sleep1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02a/05sleep2.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02a/05sleep3.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02a/05sleep4.html կայք
Ծանոթագրություններ
 A Maid asleep by Johannes Vermeer Վիքիպահեստում

«Քնած աղջիկը», հոլանդացի նկարիչ Յան Վերմերի կտավը։

Նկարում պատկերված է սեղանի կողքին նստած աղջիկ։ Նա փակել է իր աչքերը և ձեռքով պահում է իր գլուխը։ Առաջնային պլանում սեղանի վրա դրված է մրգերով լի վազը և գինով լցված սափորը։ Կտավում սեղանի վրա խառնաշփոթ թափթփվածություն է, որը նկարիչը չի թաքցրել, ինչպես նաև հետևի պլանում գտնվող սենյակի աղքատիկ ինտերյերը։ Դիտորդը, սենյակի բաց դռան միջոցով, որտեղ նստած է քնած աղջիկը կարող է նաև տեսնել հարևան սենյակը։ Ռենտգեն հետազոտությունը պարզել է, որ Յան Վերմերը սկզբից նկարի համար այլ ֆոն է մտածել և պատկերել։ Այսինքն, աղջկա հետևում պետք է կանգնած լիներ տղամարդ, իսկ դռան մոտ շուն նստած լիներ։ Վերմերը գինով լցված սափորը պատկերելով առաջին պլանում` ցանկացել է այդպիսով բացատրել աղջկա քնելու պատճառը, որն էլ որոշում է կտավի անունը։ 1696 թվականի մայիսի 16-ին Ամստերդամում նկարը վաճառվել է հետևյալ անվանումով «Een dronke slafende Meyd aen een Tafel» (Խմած և քնած աղջիկը սեղանի վրա)։ Իսկ հաջորդ անգամ գեղանկարը վաճառվել է «Een slapent vrouwtje, van de Delfse van der Meer» (Քնած երիտասարդ կինը, Դելֆտից Վան դե Մերայի կողմից) անունով։ Նկարում պատկերված աղջիկը աղախին չէ, նրա թանկարժեք հագուստը խոսում է այն մասին, որ նա ամուսնացած տնային տնտեսուհի է։ Նրա դիրքորոշումը ընկալվում է երկու ձևով` կամ որպես այլաբանական մելամաղձություն, կամ էլ ծուլություն, որը միջնադարյան աստվածաբանության մեջ մահացու մեղք էր համարվում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Schneider Norbert, Tout l’oeuvre peint de Vermeer, «Taschen», 2004, ISBN 3-8228-0971-3.
  • Blankert Albert, Vermeer van Delft, Warszawa: Wydawnictwa Artystyczne i Filmowe, 1991, ISBN 83-221-0534-7.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]