Քնած գեղեցկուհին իտալ.՝ Bella addormentata | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | դրամա[1][2] |
Թեմա | Eluana Englaro? |
Թվական | 2012 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Մարկո Բելլոկկո[1][3] |
Պրոդյուսեր | Riccardo Tozzi? և Fabio Massimo Cacciatori? |
Սցենարի հեղինակ | Մարկո Բելլոկկո և Stefano Rulli? |
Դերակատարներ | Տոնի Սերվիլլո[3], Ալբա Ռորվախեր[3], Pier Giorgio Bellocchio?, Maya Sansa?, Միկելե Ռիոնդինո[3], Իզաբել Յուպպեր[3], Ջանմարկո Տոնյացցի, Brenno Placido?, Roberto Herlitzka?, Gigio Morra?, Federica Fracassi?, Fabrizio Falco? և Վանեսա Սկալերա[4] |
Օպերատոր | Daniele Ciprì? |
Երաժշտություն | Carlo Crivelli? |
Տևողություն | 115 րոպե |
«Քնած գեղեցկուհին» (իտալ.՝ Bella addormentata), իտալացի ռեժիսոր Մարկո Բելլոկոյի դրաման։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում[5]։
1992 թվականին երիտասարդ Էլուանա Էնգլարոն ավտովթարից հետո ընկնում է կոմայի մեջ։ 2009 թվականին նրա ծնողները որոշում են անջատել նրա կենսագործունեությունն ապահովող համակարգը։ Իտալիայում էֆթանազիան ընդունված չէ, այդ պատճառով նրանց դեմ են դուրս գալիս և՛ կաթոլիկ եկեղեցին, և՛ քաղաքական գործիչները։ Այդ իրադարձության ֆոնին չորս զուգահեռ պատմություններ են զարգանում։ Մարիան՝ սենատոր Ուլյանո Բեֆարդիի հավատացյալ աղջիկը, հիվանդանոցի շենքի մոտ ընդվզող քրիստոնյաների ցույցի ժամանակ սիրահարվում է Ռոբերտոյին, որը պաշտպանում էր հակառակ դիրքորոշումը։ Բեֆարդիի կինը, որը մասնակցում էր էֆթանազիան արգելող օրենքի ընդունմանը, գտնվում է հիվանդանոցում, որտեղ անտանելի տանջվում է հիվանդությունից։ Հայտնի դերասանուհին, հարաբերությունները փչացնելով ամուսնու և որդու հետ, իր տուն հրավիրված միանձնուհիների հետ անդադար աղոթում է կոմայի մեջ գտնվող դստեր համար։ Թմրամոլ Ռոսսան, փորձելով ինքնասպանություն գործել, ընկնում է խորը քնի մեջ, և նրան փրկած բժիշկ Պալլիդոն անընդհատ նրա կողքին է։
Դերասան | Դեր |
---|---|
Տոնի Սերվիլլո | Ուլյանո Բեֆարդի |
Իզաբել Հյուպպեր | Մայր աստված |
Ալբա Ռորվախեր | Մարիա |
Միկելե Ռիոնդինո | Ռոբերտո |
Մայա Սանսա | Ռոսսա |
Պիեռ Ջորջո Բելլոկո | բժիշկ Պալլիդո |
Ջանմարկո Տոնյացցի | Մայր աստծո ամուսինը |
Բրեննո Պլաչիդո | Ֆեդերիկո |
Ֆաբրիցիո Ֆալկո | Պիպինո |
Ֆեդերիկո Ֆրակասսի | մայր |
Ռոբերտո Հերլիցկո | հոգեբույժ |
|