Քոդլ

Քոդլ
Cadal Bhaile Átha Cliath
Գազարով քոդլ
Իռլանդական խոհանոց
Ծագում
Ենթատեսակկարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիրԻռլանդիա Իռլանդիա
Բաղադրամասեր
Հիմնականխոզի նրբերշիկ, խոզապուխտ, կարտոֆիլ, սոխ
Հնարավորգարի, գազար, շաղգամ, աղ, պղպեղ, մաղադանոս

Քոդլ (Դուբլին Քոդլ) (իռլանդերեն՝ Cadal (Cadal Bhaile Átha Cliath), անգլ.՝ Coddle (Dublin coddle)), իռլանդական ազգային ուտեստ։ Հիմանական բաղադրատոմսերն ենˋ խոզի նրբերշիկը, բարակ կտրատած խոզապուխտը, կարտոֆիլը և սոխը։ Հին ավանդույթներին համաձայն քոդլը պատրաստում են նաև գարուց, գազարից և շաղգամից։ Ուտեստը պատրաստելուց սկզբից եփում են նրբերշիկը և խոզապուխտը։ Ոչ խորը կաթսայի մեջ շերտերով դնում են նրբերշիկը, խոզապուխտը, սոխը և կարտոֆիլը։ Վրան լցնում են արգանակը և սպասում են մինչև բանջարեղենի եփելը։ Համեմունքից ավելացնում են միայն աղ և պղպեղ, սակայն ցանկության դեպքում ավելացնում են նաև մաղադանոս։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]