Քաղաքացիությունը | Ավստրալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քոնոր Մեթքալֆ (անգլ.՝ Connor Metcalfe,նոյեմբերի 5, 1999[1], Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ «Մելբուռն Սիթի» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։
Մեթքալֆը «Մելբուռն Սիթի» ակումբի սան է։ 2018 թվականի հունվարի 14-ին «Սենտրալ Կոստ Մարինես» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել A Լիգայում[2]։ 2019 թվականի նոյեմբերի 3-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ խաղում Քոնորը խփել է իր առաջին գոլը «Մելբուռն Սիթի» ակումբի կազմում[3]։ 2021 թվականին Մեթքալֆը դարձել է Ավստրալիայի չեմպիոն։
2018 թվականին Մեթքալֆը Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ասիայի պատանեկան առաջնությանը Ինդոնեզիայում։ Մրցախաղում նա խաղացել է Սաուդյան Արաբիայի[4], Վետնամի[5] և Հորդանանի[6] թիմերի դեմ մրցախաղերում։
2021 թվականի հունիսի 7-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում Թայվանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ մրցախաղում Մեթքալֆը նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[7]։
2021 թվականին Մեթքալֆը Ավստրալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է 2020 թվական Տոկիոյի Ամառային օլպիական խաղերին։ Մրցախաղում նա խաղացել է Արգենտիանայի[8], Իսպանիայի[9] և Եգիպտոսի[10] թիմերի դեմ մրցախաղերում։
Թիմային