Քորեպիսկոպոս

Քորեպիսկոպոս (հին հունարեն՝ Χωρεπίσκοπος), հոգևոր աստիճան Հայ եկեղեցու պատմության վաղ շրջանում։ Թեմական առաջնորդի՝եպիսկոպոսի տեղապահ։ Սովորաբար կարգվում էր ընդարձակ եպիսկոպոսական թեմերում և, իբրև օգնական կամ տեսուչ, տեղերում (գավառներում) գործադրում եպիսկոպոսի հոգևոր իշխանությունը։ Համապատասխանում է Արևմտյան եկեղեցիների վիկարիոսի (լատ.vicarius-տեղակալ) հոգևոր պաշտոնին։

Նրանց երբեմն կոչել են նաև գավառական եպիսկոպոսներ։ Պատմիչներ Զենոբ Գլակը (IV դ.), Փավստոս Բուզանդը (IV–V դդ.), Եղիշեն (V դ.) հիշատակել են քորեպիսկոպոսների։ Քորեպիսկոպոսների աստիճան անցյալում ունեցել են նաև Հույն և Վրաց եկեղեցիները։ Ներկայումս Հայ եկեղեցում նման հոգևոր աստիճան չկա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: