Գյուղ | ||
---|---|---|
Քսանթագ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Կազանդակ, Քըսանթա, Քսանդա, Քսանթա, Քսանթաց, Քսնթաց | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 8657 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Քսանթագ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 30 կմ հարավ-արևմուտք, Ճորոխ գետի աջ կողմի Լոռի վտակի ափին։
Գյուղի անվանումը առաջացել է գյուղի վանքերում պահված թագերի քանակից, որոնց թիվը 20-ն էր։
1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ թուրքերը սրախողխող են արել 400 մարդու։ Փրկվածները, որոնք մեծ մասամբ կանայք էին, հավատափոխ են արվելլ։ Գյուղի եկեղեցին վերածվել է մզկիթի։ 1915 թվականին ողջ հայերեին բռնագեղթեցրել են և գյուղում բնակություն են հաստատել թուրքեր։
1872-1873 թվականներին ուներ 86 տուն, 1909 թվականին՝ 158 տուն հայ բնակիչ։
Քսանթագն ուներ Ս. Աստվածածին եկեղեցին, որը 1895 թվականին վերածվել է մզկիթի։ Գյուղում է գտնվել Քսանթագ վանքը, որն ունեցել է 20 վանք-եկեղեցի և յուրաքանչյուրում պահված էր մեկ թագ[2]։