Քսենյա Սմետանենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | ռուս.՝ Ксения Сметаненко |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Ксения Гончар |
Մասնագիտացում | գեղասահորդուհի և սառցի վրա պարող |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քսենյա Սմետանենկո, ըստ ամուսնու՝ Գոնչար (ռուս.՝ Ксения Гончар (Сметаненко), մարտի 26, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), նախկին գեղասահորդուհի (պարային զույգեր), որը միջազգային մրցումներում ներկայացրել է Ռուսաստանը և Հայաստանը։ Սամվել Գյոզալյանի հետ 1997 թվականին դարձել է Զագրեբի Golden Spin մրցաշարի հաղթող և մասնակցել է 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Հայաստանը։ Կարիերայի սկզբում Ռուսաստանի դրոշի ներքո մրցել է Իգոր Լուկանինի հետ։
Սկզբում Սմետանենկոն մրցել է Ռուսաստանի դրոշի ներքո։ Իգոր Լուկանինի հետ նա զբաղեցրել է երրորդ տեղը 1992 թվականի Ռուսաստանի պատանիների առաջնությունում և տասներորդը՝ 1993 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում։ Նրանք երկու անգամ հանդես են եկել նաև Գերմանիայի առաջնությունում[1][2]։
1997 թվականին Սմետանենկոն միավորվեց Սամվել Գյոզալյանի հետ, և պարային զույգը սկսեց ներկայացնել Հայաստանը։ 1997 թվականին Կարլ Շեֆերի հուշամրցաշարում զբաղեցնելով վեցերորդ տեղը՝ նրանք Հայաստանի համար օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին։ Այնուհետև Սմետանենկո/Գյոզալյան զույգը ոսկե մեդալ նվաճեց 1997 թվականի Զագրեբի Golden Spin մրցաշարում[3] և զբաղեցրեց 20-րդ տեղը 1998 թվականի Եվրոպայի առաջնությունում[4]։ Նագանոյի 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նրանք զբաղեցրին 24-րդ տեղը[5][6]։ Այդ մրցաշրջանի ավարտից հետո զույգն ավարտեց կարիերան[7]։
Սմետանենկոն ծնվել է Մոսկվայում[8]։ Նա ամուսնացած է նախկին պրոֆեսիոնալ հոկեյիստ Սերգեյ Գոնչարի հետ, որն այժմ մարզչի օգնական է «Փիթսբուրգ Փինգուինս» ակումբում։ Նրանք ծանոթացել են 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ[7][9]։ Զույգն ունի երկու դուստր՝ Նատալյան և Վիկտորյան։
Ընտանիքն այժմ բնակվում է Դալասում (ԱՄՆ)։ Քսենյան Big Dreams բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Քսենյան վաղ հասակում կորցրել է մորը, որը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից, այնուհետև ավտովթարի հետևանքով հաշմանդամ է դարձել մոտ ազգականներից մեկը։ Դժբախտ դեպքերի այդ շարքը աղջկան ստիպել է ուշադրություն դարձնել սահմանափակ հնարավորություններով որբ երեխաների դժբախտ վիճակին, և նա հիմնել է Big Dreams-ը[10]։
Միջազգային | |
---|---|
Իրադարձություն | 1997–98 թթ. |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 24-րդ |
Աշխարհի առաջնություն | 27-րդ |
Եվրոպայի առաջնություն | 20-րդ |
Զագրեբի Golden Spin մրցաշար | 1-ին |
Կարլ Շեֆերի հուշամրցաշար | 6-րդ |
Միջազգային | ||||
---|---|---|---|---|
Իրադարձություն | 1991–92 թթ. | 1992–93 թթ. | 1995–96 թթ. | 1996–97 թթ. |
Աշխարհի պատանեկան առաջնություն | 10-րդ | |||
Ազգային | ||||
Ռուսաստանի պատանեկան առաջնություն | 3-րդ | |||
Գերմանիայի առաջնություն | 5-րդ | 4-րդ |