Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ճարտարապետական անսամբլ, հրատարակչություն, հավաքածու և ազգային թանգարան |
Երկիր | Կանադա[1][2] |
Տեղագրություն | Լա Սիտե-Լիմուալու և Քվեբեկ քաղաք |
Վայր | Plains of Abraham?[3] |
Կազմված է | pavillon Pierre-Lassonde?[4][3][2], pavillon Charles-Baillairgé?[4][3] և pavillon Gérard-Morisset?[4][5][3] |
Հասցե | 179, Grande Allée Ouest, Québec (Québec) G1R 2H1[6]G1R 5H3[7][1][2]Grande Allée? (179)[6][3] |
Հիմնադրվել է | 1922[8] |
Այցելուներ | 324 312 մարդ (անհայտ) |
Կայք | mnbaq.org(ֆր.) |
Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարան (ֆր.՝ Musée national des beaux-arts du Québec), թանգարան Կանադայի Քվեբեկ նահանգի Քվեբեկ քաղաքում, որը ներառում է Քվեբեկում քվեբեկցի արվեստագետների ստեղծած ավելի քան 25000 աշխատանքներ, որոնցից մի քանիսը թվագրվում են XVIII դար։ 1987 թվականին թանգարանի շենքում ներառված է նաև գրադարան։ Թանգարանը տեղակայված է Աբրահամ հովտի Բաթերֆիլդ այգում[9]։
Թանգարանը հիմնադրվել է 1933 թվականին։ Ի սկզբանե հայտնի էր որպես «Քվեբեկ նահանգի թանգարան», 1961 թվականից՝ որպես «Քվեբեկի թանգարան», 2002 թվականին Բեռնար Լանդրիի կառավարության կողմից ստացել է ներկայիս անվանումը։ Թանգարանը բաղկացած է երեք տաղավարներից, յուրաքանչյուրն առանձին շենքում։ Դրանցից մեկը Քվեբեկ քաղաքի XIX դարում կառուցված հին բանտի շենքում է, իսկ ներքին հարդարանքները ժամանակաշրջանի անազատության ժամանակակից վկաներ են։ 1995 թվականից թանգարանը ֆինանսական աջակցություն է ստանում La Fondation du Musée հիմնադրամից։ Շենքերն իրար միացված են ստորգետնյա թունելներով։
Թանգարանը փոխկապակցված է Կանադայի թանգարանների ասոցիացիայի, Կանադական ժառանգության տեղեկատվական ցանցի և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարան» հոդվածին։ |
|