Քվեբեկի համալսարան

Քվեբեկի համալսարան
Изображение логотипа
Տեսակuniversity system? և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էդեկտեմբերի 18, 1968[1]
ԱնդամակցությունUniversities Canada?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3], International Association of Universities?[4], Digital Research Alliance of Canada?[5], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[6] և Canadian Research Knowledge Network?[7]
Երկիր Կանադա[8]
ՏեղագրությունՔվեբեկ քաղաք
Կայքuquebec.ca(ֆր.)
Քվեբեկի համալսարան (Կանադա)##
Քվեբեկի համալսարան (Կանադա)
Քվեբեկի համալսարան, Կանադա
 Université du Québec Վիքիպահեստում

Քվեբեկի համալսարան (ֆր.՝ Université du Québec), տասը նահանգային հանրային համալսարաններից բաղկացած համակարգ Կանադայի Քվեբեկ նահանգում։ Գլխամասը գտնվում է Քվեբեկ քաղաքում։ Համալսարանը համակարգում է 300 ծրագրեր 87000 ուսանողների համար[9]։ Քվեբեկի կառավարությունը հիմնադրել է Քվեբեկի համալսարանը՝ համալսարանների ցանց Քվեբեկի մի քանի քաղաքներում։ Կանադայի այլ նահանգների նման, Քվեբեկի բոլոր համալսարաններն արդեն դարձել են հանրային։

Տեխնոլոգիական բարձրագույն դպրոց
Քվեբեկի համալսարանը Շիկուտիմիում

Քվեբեկի համալսարանը հիմնադրվել է 1968 թվականին Քվեբեկի Ազգային ժողովի կողմից՝ հիմնականում ի պատասխան այդ տարվա աշնանը կազմակերպված ուսանողների լայնածավալ բողոքների։ Ավելի շատ քվեբեկցի ուսանողների համար կրթությունն ընդլայնելու նպատակով կառավարությունը ստեղծել է Ընդհանուր և պրոֆեսիոնալ կրթության քոլեջների (CEGEP) համակարգ։ Այնուամենայնիվ, Քվեբեկը չուներ բավարար քանակով ֆրանսալեզու համալսարաններ՝ տեղավորելու Ընդհանուր և պրոֆեսիոնալ կրթության քոլեջներն ավարտած ուսանողների նոր ներհոսքը։ CEGEP-ի շրջանավարտների միայն 40%-ը կարող էր տեղավորել Ֆրանկոֆոն համալսարաններում, և աշխատանքային հեռանկարները վատ էին այն ուսանողների համար, ովքեր միայն CEGEP-ի վկայական ունեին[10]։ Արդյունքում ուսանողության բողոքի ակցիաները տարածվեցին նահանգներով, և ուսանող-ցուցարարները գրավեցին 23 Ընդհանուր և պրոֆեսիոնալ կրթության քոլեջներ, Մոնրեալի համալսարանը և Լավալի համալսարանը։ Հազարավոր ֆրանկոֆոն ուսանողներ բողոքի ակցիաներ անցկացրեցին փողոցներում, ուսանողների մի մասը փակվեց Ընդհանուր և պրոֆեսիոնալ կրթության քոլեջների ներսում՝ հրաժարվելով հեռանալ մինչև որ իրենց պահանջները կբավարարվեին[11]։

Թեև ուսանողների պահանջները հաճախ չէին բավարարվում և անհատական բողոքները հիմնականում անարդյունք էին, ուսանողական ցույցերն արժանացան Քվեբեկի օրենսդիրների ուշադրությանը։ Այս անկարգությունների հետևանքով Քվեբեկի կառավարությունը որոշում կայացրեց ընդունել բանաձև, որի համաձայն ամբողջ Քվեբեկ նահանգում կստեղծվեր ֆրանկոֆոն համալսարանների նոր ցանց։ Լուռ հեղափոխության մեջ գտնվող նահանգում աշխարհիկությունը Քվեբեկի հասարակության և երիտասարդների նոր սերնդի համար, որոնք հրաժարվեցին քվեբեկյան հասարակության վրա կաթոլիկ տիրապետությունից, համարվում է տեղի՝ պահանջելով այլընտրանք ավանդական, գոյություն ունեցող կրոնական հաստատությունների համար։ 1969 և 1970 թթ. ստեղծվել են հինգ համալսարաններ` թեթևացնելու CEGEP-ի ուսանողների ներհոսքը, և դրանք տեղակայվել են նահանգի տարբեր քաղաքներում` հավասար կրթական հնարավորություններ ապահովելու այն վայրերում, որտեղ ավանդաբար սահմանափակվում էր բարձրագույն կրթության մատչելիությունը, ինչպես օրինակ` Ռիմուսկին և Աբիտիբի-Տեմիսկամինգ քաղաքներում։ 1970-ական թվականներին վեցերորդ համալսարանն ավելացվեց ցանցին՝ Քվեբեկի համալսարան Գատինոյում։ Բուհերի այս ցանցը մոդելավորված էր այն ժամանակ արդեն գոյություն ունեցող ամերիկյան համալսարանական համակարգերի հիման վրա[12]։

Ցանցի բաղադրիչ հաստատություններն են՝

  • Բարձրագույն տեխնոլոգիական դպրոց Մոնրեալում (École de technologie supérieure)
  • Հանրային կառավարման ազգային դպրոց (ENAP), հիմնված է Քվեբեկ քաղաքում, կամպուսներ ունի Մոնրեալում, Գատինոյում, Տրուա Ռիվերսում, Սագենեում
  • Գիտական հետազոտության ազգային ինստիտուտ (INRS), գտնվում է Քվեբեկ քաղաքում, կամպուս ունի Մոնրեալում
  • Քվեբեկի համալսարան Սագենեում (Université du Québec à Chicoutimi)
  • Քվեբեկի համալսարան Մոնրեալում (Université du Québec à Montréal)
  • Քվեբեկի համալսարան Ռիմուսկիում (Université du Québec à Rimouski)
  • Քվեբեկի համալսարան Տրուա Ռիվերսում (Université du Québec à Trois-Rivières)
  • Քվեբեկի համալսարան (Université du Québec en Abitibi-Témiscamingue), կամպուսներ ունի Ռուեն-Նորանդայում, Վալ-դ՛Օրում և այլ քաղաքներում
  • Քվեբեկի համալսարան Գատինոյում (Université du Québec en Outaouais)
  • TÉLUQ համալսարան (Université TÉLUQ), հեռահար ուսուցում, հիմնված է Քվեբեկ քաղաքում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.uquebec.ca/reseau/fr/reseau-de-luq/presentation-generale
  2. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. https://web.archive.org/web/20220525131836/https://www.iau-aiu.net/Members
  5. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  6. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  7. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  8. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  9. Université du Québec (English) Արխիվացված 2015-10-13 Wayback Machine "From its headquarters in Québec City, Université du Québec coordinates the programs of study offered by nearly 6,000 professors and lecturers to 92,000 students in 9 establishments across 54 municipalities throughout Québec."
  10. Jean-Philippe Warren, Une Douce Anarchie (Montreal: Boréal, 2008), 100
  11. Andrew Geller, "CEGEP students vote strike's end", Montreal Gazette, 21 October 1968
  12. Ferretti, Lucia (1994). L' Université en Réseau - Souple: Les 25 Ans de l'Université du Québec (ֆրանսերեն). Presses de l'Université du Québec.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվեբեկի համալսարան» հոդվածին։