Քրդերն Իսրայելում |
---|
Ընդհանուր քանակ |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
քրդերեն, եբրայերեն |
Հավատք(ներ) |
Սուննի իսլամ |
Քրդերն Իսրայելում, քրդական ծագում ունեցող մարդիկ, որոնք բնակվում են Իսրայելում (չի ներառում քուրդ հրեաներին)։ Իսրայելի քրդական բնակչությունը մեծ չէ և հիմնականում կազմված է առանձին անձանցից և ընտանիքներից, որոնք 20-րդ դարի ընթացքում՝ իրաքա-քրդական և թուրք-քրդական հակամարտությունների ժամանակ[1] փախել են Իրաքից և Թուրքիայից, ինչպես նաև ժամանակավոր բնակիչներից, որոնք Իսրայել են ժամանել բուժման համար։
Պատմականորեն Գալիլեայում և Երուսաղեմում գոյություն ունի արաբացված քրդական ծագման բնակչություն, թեև այն հիմնականում խառնվել է տեղի արաբների հետ։ Նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ նրանք համարվում են Իսրայելի պաշտոնական մարդահամարում էթնիկ արաբներ։ Քրդական ծագմամբ արաբացված որոշ ընտանիքներ դեռ կարելի է նույնականացնել կոնկրետ ազգանուններով։
Իսրայելի քրդական բնակչությունը մեծ չէ և բաղկացած է հիմնականում այն անձանցից և ընտանիքներից, որոնք 20-րդ դարի ընթացքում՝ իրաքա-քրդական և թուրք-քրդական հակամարտությունների ժամանակ փախել են Իրաքից և Թուրքիայից[1]։ 2006 թվականին Թուրքիայից եկած քուրդ փախստականների թիվը գնահատվում էր 200 մարդ։ Մեկ այլ գնահատականով՝ 2007 թվականին իրաքյան և թուրքական քրդերի թիվը կազմում էր 150 մարդ։
2001 թվականի մարտին Լիբանանով Իսրայել էին ժամանել 19 քրդերից բաղկացած խումբ, որը ապաստան էր խնդրել, սակայն նրանց մերժել են[2]։ 2001 թվականի կեսերին 42 քուրդ փախստականներից բաղկացած խումբը փորձել է Լիբանանի տարածքով ներթափանցել Իսրայել, ապօրինաբար հատել իսրայելա-լիբանանյան սահմանը, սակայն վերադարձվել է Լիբանան[3]։
2007 թվականին 40 իրաքցի քուրդ երեխաներ, հիմնականում Իրաքյան Քուրդիստանից, իրենց ծնողների հետ ժամանել են Իսրայել և ստացել բժշկական օգնություն Իսրայելի «Save a child's Heart Organization» (SACH) կազմակերպության նախաձեռնած նախագծի շրջանակներում[4]։ 2013 թվականին հաղորդվել է, որ Իսրայելը բուժման է ընդունել Իրաքյան Քուրդստանից երեք քուրդ երեխաների[5]։ Երեխաներին տեղավորել են Թել Ավիվի հարավում գտնվող Հոլոն քաղաքի Վոլֆսոնի բժշկական կենտրոնում։ Ծրագրի ստեղծումից ի վեր 183 երեխաներ, որոնք ունեին Իրաքի քաղաքացիրություն, ժամանել են բժշկական օգնություն ստանալու համար։
2015 թվականի հունվարին եզդիական կազմակերպությունները դիմել էին Իսրայելի կառավարությանը՝ Իրաքից եզդի փախստականներին ընդունելու պաշտոնական խնդրանքով։ Իսրայելի կառավարության կողմից պաշտոնական հայտարարության չի ստացվել, բայց եզդիական աղբյուրները պնդել են, որ փախստականների տեղափոխում տեղի է ունեցել և շնորհակալություն են հայտնել Իսրայելի կառավարությանը[6]։ Իսրայելի խորհրդարանի անդամներից ոչ մի պատասխան չի եղել, երբ նրանց հարցրել են եզդի փախստականներին ընդունելու այդ հարցի մասին[7]։
Իսրայելը քրդական ծագում ունեցող շուրջ 200 000 հրեաների հայրենիքն է, որոնք հիմնականում ծագում են 1950-ական թվականներին Իրաքից Էզրա և Նեհեմիա գործողության ժամանակ Իսրայել եկած շուրջ 50 հազար քուրդ հրեաներից։ Քրդական ծագում ունեցող իսրայելցի հրեաները կապեր են պահպանում Մերձավոր Արեւելքում էթնիկ քրդական համայնքների, այդ թվում՝ Իսրայելում բնակվող քրդերի հետ։