Քրիզանթեմ խոշորածաղիկ | |
![]() Քրիզանթեմ խոշորածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Ցեղ | Սպիտակածաղիկ (Leucanthemum) |
Տեսակ | Քրիզանթեմ խոշորածաղիկ (L. maximum) |
Միջազգային անվանում | |
Leucanthemum maximum |
Քրիզանթեմ խոշորածաղիկ, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս։ Հայրենիքը Ասիան է։
Բույսի բարձրությունը հասնում է 50-80 սմ-ի։ Տերևները խոշոր են և փոսիկաբլթավոր։ Ծաղիկները խոշոր են, ամենատարբեր գունավորմամբ՝ սպիտակ, կարմիր, նարնջագույն, դեղին։ Լիաթերթիկ են, բացվում են օգոստոսի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի կեսերը։ Բազմանում են կտրոնների միջոցով։ Առողջ կենսունակ կտրոններ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել սորտային մայրակներ։ Դրանք հասցնում են մինչև լրիվ ծաղկման, այնուհետև ստուգում են սորտային պատկանելությունը, որից հետո արմատավզիկից 5-6 սմ բարձր կտրում են, թաղարները մինչև դեկտեմբեր պահում զով ջերմատանը չափավոր խոնավության պայմաններում։ Մշտական տեղում տնկում են 40×70 սմ հեռավորության վրա՝ մայիսի սկզբին։
Օգտագործում են հիմնականում կտրած ծաղիկներ ստանալու նպատակով[1]։
Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին[2]։
Ծաղկաբուծության մեջ օգտագործվում են հետևյալ տեսակները և հիբրիդները՝
Մշակվում է 1816 թվականից։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիզանթեմ խոշորածաղիկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիզանթեմ խոշորածաղիկ» հոդվածին։ |
|
|