Քրիշ 3 հինդի՝ कृष ३ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2], ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Թվական | 2013 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռակեշ Ռոշան[3][1][2] |
Պրոդյուսեր | Ռակեշ Ռոշան |
Սցենարի հեղինակ | Հանի Իրանի և Ռոբին Բհատ |
Դերակատարներ | Հրիթիկ Ռոշան[3][2], Պրիանկա Չոպրա[3][2], Կանգանա Ռանաուտ[2], Վիվեկ Օբերոյ[3][2] և Շաուրյա Չաուհան |
Օպերատոր | Տիրու |
Երաժշտություն | Ռաջեշ Ռոշան |
Մոնտաժ | Չանդան Արորա |
Պատմվածքի վայր | Հնդկաստան |
Նկարահանման վայր | Շվեյցարիա և Թուրքիա |
Կինոընկերություն | Filmkraft Productions Pvt. Ltd |
Տևողություն | 152 րոպե |
Նախորդ | Կրրիշ |
Պաշտոնական կայքէջ |
«Քրիշ 3» (հինդի՝ कृषकृष 3, Krrish 3), ռեժիսոր Ռաքեշ Ռոշանի հնդկական սուպերհերոսական ֆիլմը, որը վարձույթով թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 1-ին։ «Դու մենակ չես» և «Կրրիշ» ֆիլմերի շարունակությունն է, ունի նաև հաջորդ մաս՝ «Կրրիշ 4» անվամբ[4]։
Ֆիլմը պատմում է տաղանդավոր գիտնական Ռոհիտ Մեհրայի կյանքի և նրա որդի՝ սուպերհերոս Կրիշնա Մեհրայի մասին (նույն ինքը՝ Կրրիշ)։ Կրիշնան ստիպված է պայքարել չար հանճար Քաալի դեմ, որին միշտ օգնում են նրա կամակատար-մուտանտները։
Ի սկզբանե նախատեսվում էր «Կրրիշ 3» ֆիլմը թողարկել 3D ձևաչափով[5], բայց քանի որ ժամանակը քիչ էր՝ ֆիլմն այդ ձևաչափին հարմարեցնելու համար, ռեժիսոր Ռաքեշ Ռոշանը ստիպված էր հայտարարել, որ ֆիլմը կթողարկվի 2D ձևաչափով[6]։
Այն բանից հետո, երբ Կրրիշը պարտության է մատնում չար բժիշկ Արյային՝ այդ կերպ կարողանալով գերությունից ազատել իր հորը՝ Ռոհիտին, սուպերհերոսը շարունակում է պայքարել չարիքի դեմ և շատերի կյանքը փրկել վտանգից։ Դրա արդյունքում Կրրիշն աստիճանաբար դառնում է բոլորի կողմից ճանաչված հերոս։
Կրիշնան իր կնոջ՝ Պրիայի հետ վերջնականապես տեղափոխվում է մեկ այլ քաղաք։ Ռոհիտը շարունակում է իր գիտական գործունեությունը և օգտագործում իր բարձր զարգացած մտավոր ունակությունները՝ հօգուտ հասարակության։
Բայց բոլորին անհայտ է, որ մոլորակի մյուս մասում օր օրի մութ ուժն ավելի է հզորանում։ Նրա անունը Քաալ է։ Վերջինս, լինելով բնածին հանճար, իր ունակությունները բացասաբար է օգտագործում՝ այդպիսով ամբողջ աշխարհում տարածելով չարն ու ոչնչացումը։ Իր չար գործերին աջակցելու համար նա օգտվում է իր «ձեռամբ ստեղծված» արարածների օգնությունից։
Շուտով մնում են միայն Ռոհիտը և Կրրիշը, ովքեր կարող են կանխել չար Քաալի մտադրությունը։ Բայց դա չի կանգնեցնում չար հանճարին, և արդյունքում ճակատագիրը դեմ-դիմաց է կանգնեցնում սուպերհերոսին և չարին, և Կրրիշի առջև խնդիր է ծագում ոչ միայն ոչնչացնել Քաալի վատ մտադրությունները, այլև պաշտպանել իր ընտանիքին։ Եվ Կրիշնան պետք է փորձի իր մեջ նոր ուժեր արթնացնել անողոք թշնամու դեմ պայքարում։
|