Քրիս Անյանվու

Քրիս Անյանվու
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1951(1951-10-28) (73 տարեկան)
ԾննդավայրԷմբեյս կամ Ahiara, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
Մայրենի լեզուիգբո լեզու
ԿրթությունՄիսուրիի համալսարան և Ֆլորիդայի նահանգային համալսարան
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններmember of the Senate of Nigeria? և member of the Senate of Nigeria?
ԿուսակցությունԺողովրդական ժողովրդավարական կուսակցություն[1]
Պարգևներ և
մրցանակներ
 Chris Anyawu Վիքիպահեստում

Քրիստիանա «Քրիս» Անյանվու (անգլ.՝ Christiana "Chris" Anyanwu, հոկտեմբերի 28, 1951(1951-10-28), Էմբեյս և Ahiara, Նիգերիա), նիգերիացի լրագրող, հրատարակիչ, հեղինակ և քաղաքական գործիչ։ 1995-1998 թվականներին Սանի Աբաչայի կառավարության դեմ պետական հեղաշրջման մասին անհաջող զեկույց ներկայացնելուց հետո Քրիստիանան բանտարկվել է դավաճանության համար։ Ազատազրկման ընթացքում նա արժանացել է մի շարք միջազգային լրագրողական մրցանակների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո մամուլի ազատության համաշխարհային մրցանակին։

Հավատալով, որ քաղաքականության մեջ կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան լրագրության մեջ՝ 2007 թվականին առաջադրվել և ընտրվել է Սենատոր Իմո նահանգի Արևելյան (Օվերրի) շրջանի համար[4]։

Վաղ կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իմո նահանգի Մբայսե քաղաքում[5]։ Հաճախել է Օվերի իգական միջնակարգ դպրոց։ Միսսուրիի համալսարանի լրագրության բաժնում ստացել է բակալավրի աստիճան, իսկ զանգվածային հաղորդակցության ոլորտում մագիստրոսի կոչումը ստացել է Ֆլորիդայի պետական համալսարանում[4]։

Ավարտելուց հետո վերադարձել է Նիգերիա։ Աշխատել է Նիգերիայի հեռուստաընկերությունում (NTA) և Իմոյի հեռարձակման կորպորացիայում՝ որպես լուրերի ընթերցող և թղթակից[5]։ 1987 թվականին նա նշանակվել է Իմոյի նահանգի տեղեկատվության, երիտասարդության, սպորտի, մշակույթի և սոցիալական բարեկեցության հարցերով հանձնակատար՝ Իմոյի նահանգապետ Ամադի Իկվեչեղի օրոք[6]։ Հանձնակատարի պաշտոնում իր գործունեությունից հետո դարձել է «Կիրակնօրյա ամսագիր» (The Sunday Magazine) շաբաթաթերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր, որտեղ կենտրոնացած է եղել քաղաքական խնդիրների վրա[7]:

1995 թվականի մայիսին Անյանվուն ձերբակալվել է Սանի Աբաչայի կառավարության դեմ անհաջող պետական հեղաշրջման մասին պատմության հրապարակումից հետո։ Նա հրաժարվել է ընդունել Աբաչային որպես նախագահ։ Անյանվուն և մի քանի նիգերիացի լրագրողներ մեղադրվել են դավաճանության մեջ հանցակից լինելու համար[8]։ Ռազմական դատարանը նրան դռնփակ դատավարությամբ մեղադրել և 1995 թվականի հուլիսի 4-ին դատապարտել է ցմահ ազատազրկման։ 1995 թվականի հոկտեմբերին այն կրճատվել է մինչև 15 տարի՝ ազգային և միջազգային իրավապաշտպան խմբերի ճնշման արդյունքում[9]։ Գոմբե բանտում գտնվելու ընթացքում Քրիստինան մասամբ կուրացել է։ Բժիշկները նախազգուշացրել էին, որ բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում նա կարող է ամբողջությամբ կորցնել տեսողությունը[10]։ Ազատազրկվելուց կարճ ժամանակ անց արժանացել է կանանց միջազգային մեդիա հիմնադրամի «լրագրության մեջ արիության համար» մրցանակին:

Մենախցում գտնվելու ժամանակ Անյանվուն ստացել է գրություն, որտեղ գրված է եղել՝ «Ամերիկայում որոշ կանայք Ձեզ մրցանակ են տալիս, աշխարհը հետևում է Ձեզ»: Անյանվուն ավելի ուշ պատմել է կանանց միջազգային լրատվամիջոցների հիմնադրամին, որ այդ մրցանակը բարձրացրել էր նրա տրամադրությունը՝ «Ես շատ ոգեշնչվել և ուժեղացել էի դրանից։ Եվ դա ինձ վստահություն էր տվել»[11]: Երկու տարի անց Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Անյանվուին ճանաչել է մամուլի ազատության միջազգային մրցանակի դափնեկիր[10], իսկ 1998 թվականի մայիսին նրան շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլերմո Կանո մամուլի ազատության համաշխարհային մրցանակը[5]: Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Վոլե Սոյինկան ընդունել է մրցանակը Անյանվուի փոխարեն, քանի որ նա բանտարկված էր[12]:

Հետազատազրկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հունիսին Նիգերիայի նախագահ Աբաչայը մահացել է և մարդու իրավունքների կազմակերպությունների բողոքներից հետո՝ Անյանվուն ազատ է արձակվել Աբաչային հաջորդած գեներալ Աբդուլսալամ Աբուբաքարի կողմից, որպես պատճառ նշվել են առողջական խնդիրները: Նա երկու տարի անցկացրել է Վիրջինիայում, որի ընթացքում գրել է «Տեռորի օրեր» գիրքը՝ Նիգերիայի բռնապետության ժամանակ պայքարի մասին: Գիրքը հրապարակելուց հետո վերադարձել է Նիգերիա, խոսել բանտում անցկացրած ժամանակի մասին և հանդիպել է իր նախկին բանտապահներին։ Նրանցից մեկին հրապարակավ ներել է[8]։

2001 թվականին թողարկվել է նրա այժմ չգործող TSM Show հրատարակության հեռուստատեսային տարբերակը[13]։ 2005 թվականին Անյանվուն բացել է իր Hot 98.3 FM ռադիոկայանը, որը գտնվում է Աբուջայում: 2003 թվականին Անյանվուն նկարահանվել է «PBS առաջնագիծ» հեռուստասերիալում, որը վերնագրված է՝ «Նիգերիա։ Ճանապարհ դեպի Հյուսիս»[14]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Նիգերիայի ընդհանուր ընտրությունների ժամանակ Անիանվուն ընտրվել է սենատոր՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) մեջ որպես Նիգերիայի Իմո նահանգի Օուերի գոտու ներկայացուցիչ[15]։ Նկարագրելով իր կարիերայի փոփոխությունը, նա ասել է՝ «Ես զգում էի, որ կարող էի ավելին անել, քան պարզապես հետևել և բողոքել այն բաներից, որոնք չէին ընթանում ինչպես պետք է: Տարիների ընթացքում կառավարության, քաղաքականության, սոցիալական հարցերի, նավթի և դիվանագիտության մասին գրելիս ես հասկացել էի, որ կարող եմ ավելի օգտակար լինել՝ լուծումներ գտնելու հարցում»[16]։

Սենատում իր տեղը զբաղեցնելուց հետո նշանակվել է կանանց և երիտասարդության, նահանգների և տեղական կառավարման, Հազարամյակի զարգացման նպատակների, առողջապահության, շրջակա միջավայրի, պաշտպանության և բանակի հանձնաժողովների անդամ[4]։ 2009 թվականի մայիսին սենատորների միջնաժամկետ գնահատման ժամանակ This Day-ը նշել է, որ նա հովանավորել է Աշխատանքային առողջության և անվտանգության, ինչպես նաև նիգերիացիների նկատմամբ խտրականությունն ու տարանջատումը քրեականացնելու և պատժելու մասին օրինագծերը և հովանավորել է յոթ միջնորդություններ: Զեկույցում նրան նկարագրել են որպես լիագումար նիստերի բանավեճերի ակտիվ մասնակից, որը ակտիվորեն մասնակցում էր հանձնաժողովների աշխատանքներին[17]։ Անյանվուն հաջողակ հավակնորդ է եղել 2011 թվականի ապրիլի ընտրություններում՝ Իմո Արևելքի սենատոր վերընտրվելու համար Բոլոր առաջադեմների մեծ դաշինքի (APGA) հարթակում: Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցությունը (ԺԴԿ) հայտարարել է, որ արդյունքը վիճարկելի է՝ պնդելով, որ քվեարկությունն անցել էր բռնությամբ[18]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյանվուն ամուսնացած է Կասմիր Անյանվուի հետ։ Ունի դուստր՝ Իհուոման և որդի՝ Նդուուեզեն, որոնք ապրում են ԱՄՆ-ում[5][19]։ Անյանվուն քրիստոնյա է[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20090221183643/http://nassnig.org/senate/members.php?page=2
  2. https://rsf.org/en/our-prizes
  3. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  4. 4,0 4,1 4,2 «Sen.Anyanwu Chris N. D». National Assembly of Nigeria. Արխիվացված է օրիգինալից 26 June 2012-ին. Վերցված է 27 August 2012-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Nigeria at UNESCO / UNESCO Awards to Nigerians». UNESCO. Արխիվացված է օրիգինալից 18 August 2010-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  6. Adah, Augustine (22 November 2009). «Amadi Ikwechegh is Dead». Newswatch. Արխիվացված է օրիգինալից 27 July 2011-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  7. Omipidan, Ismail (13 August 2007). «I didn't get to the Senate with bottom power, declares Senator Chris Anyanwu». Daily Sun. Արխիվացված է օրիգինալից 29 February 2008-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  8. 8,0 8,1 Simpson, Peggy. «Fifteen Years of Courage: Chris Anyanwu». International Women's Media Foundation (IWMF). Արխիվացված է օրիգինալից 9 August 2011-ին. Վերցված է 27 August 2012-ին.
  9. Anyanwu, Chris Ngozi. (2002). The days of terror: a journalist's eye-witness account of Nigeria in the hands of its worst tyrant. Ibadan, Nigeria: Spectrum Books. ISBN 978-029-327-2. OCLC 50662318.
  10. 10,0 10,1 «Christine Anyanwu». Committee to Protect Journalists. 27 August 2012. Արխիվացված է օրիգինալից 3 September 2012-ին. Վերցված է 26 August 2012-ին.
  11. «Chris Anyanwu, Nigeria». International Women's Media Foundation (IWMF). Արխիվացված է օրիգինալից 9 August 2011-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  12. «Nigerian Christina Anyanwu Receives the UNESCO and Reporters Sans Frontieres Press Prizes». UNESCO. 2 September 1998. Արխիվացված է օրիգինալից 26 January 2015-ին. Վերցված է 26 August 2012-ին.
  13. «Profile». Chris Anyanwu. Արխիվացված է օրիգինալից 28 June 2008-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  14. 14,0 14,1 «NIGERIA - The Road North». PBS. January 2003. Արխիվացված է օրիգինալից 12 November 2012-ին. Վերցված է 27 August 2012-ին.
  15. «2007 senatorial campaign web site». chrisanyanwu.org. Արխիվացված է օրիգինալից 2 June 2010-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  16. Gyuaras, Hillary (16 August 2012). «Chris Anyanwu: Journalist turned Senator Works to Strengthen Democracy in Nigeria». International Women's Media Foundation. Արխիվացված է օրիգինալից 30 August 2012-ին. Վերցված է 26 August 2012-ին.
  17. «An Improved Senate, But Some Uninspiring Senators...». ThisDay. 24 May 2009. Արխիվացված օրիգինալից 15 October 2012-ին. Վերցված է 8 June 2010-ին.
  18. «PDP rejects NASS election results in Imo». Vanguard. 12 April 2011. Արխիվացված օրիգինալից 16 April 2011-ին. Վերցված է 21 April 2011-ին.
  19. Peck, Dana (August 1998). «Journalist Spent 3 Years in Prison». Florida States Times. Արխիվացված է օրիգինալից 7 June 2011-ին. Վերցված է 26 August 2012-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Անյանվու» հոդվածին։