Քրիս Լամպրեխտ (Chris Lamprecht․ հայտնի է որպես MinorThreat կամ mthreat ), ծրագրային ապահովման ամերիկացի մշակող, որ գործել է ԱՄՆ Տեխաս նահանգում։ Լամպրեխտը ToneLoc- ի հեղինակն է․ դա wardialing ծրագիր է՝ գրված C ծրագրավորման լեզվով DOS օպերացիոն համակարգի համար[1]։ Նա առաջին աշխատակիցն ու առաջատար ծրագրային ապահովման ճարտարապետն էր Indeed.com- ի, որը աշխատատեղերի ցուցակների մետաորոնողական համակարգ է[2]։
Լամպրեխտը 1990-ականներին հեղինակել է ToneLoc համակարգչային wardialer ծրագիրը։ Սկզբնաղբյուրային կոդի կորստից հետո այն վերագրվել է Մուչո Մաասի օգնությամբ[1][3]։ Լամպրեխտը ToneLoc-ի մասին հաղորդում է ներկայացրել է 1993 թվականին SummerCon կոնֆերանսում[4][5]։
Լամպրեխտը հիմնադրել է Searchify-ը, աշխատել այդ ստարտափ ընկերությունում, որն առաջարկում է ինտերնետ հոսթինգի ծառայություն որոնումների համար, որոնք շուկայավարվում են որպես ծառայություն ծրագրային ապահովման միջոցով[6]։ Ընդ որում՝ այն հիմնված է IndexTank բաց կոդով ծրագրաշարի վրա։ IndexTank-ը ձեռք է բերվել LinkedIn- ի կողմից, բաց կոդով՝ 2011 թվականին[7]։
Լամպրեխտը համարվում է առաջին մարդը, ում արգելվել է մուտք գործել ինտերնետ․ դա տեղի է ունեցել 1995 թվականին[8][9]։ Փողերի լվացման համար 70 ամսվա ազատազրկման դատապարտվելուց հետո Լամպրեխտը դատապարտվել է նաև ինտերնետ մուտք գործելու արգելքի մինչև 2004 թվականը։
Քրիստոֆեր Մեթյու Լամպրեխտը, որ կրում էր Բանտերի դաշնային բյուրոյի ID# 61153-080-ը, ազատ արձակվեց 2000 թվականի մարտի 3-ին[10]։
1995 թվականին ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Սեմ Սփարքսի հրամանով Լամպրեխտին դատապարտել են ազատազրկման 70 ամսով; Ընդ որում՝ պատիժը պիտի կրեր Բաստրոպի Դաշնային ուղղիչ հիմնարկում։ Համակարգչային հայտնի հաքեր լինելով հանդերձ՝ 24-ամյա երիտասարդը երբեք չի դատվել և մեղավոր չի ճանաչվել համակարգչային հանցագործությունների համար։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առավել քան տարօրինակ է թվում, որ նրան թույլ չեն տվել մուտք գործել ինտերնետ։ 1997 թվականին, բանտարկված լինելով դաշնային քրեակատարողական հիմնարկում, Լամպրեխտը հոդված համահեղինակեց Phrack Magazine-ի թիվ 52 համարում[11]։
2002 թվականին դատավոր Սեմ Սփարքսը Լամպրեխտին ազատեց որոշակի ժամկետով վերահսկողության տակ գտնվելու պատժամիջոցից՝ փաստացի վերացնելով նաև ինտերնետի արգելքը։[փա՞ստ]։
{{cite AV media}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)