Քրիսթալ | |
---|---|
Տեսակ | կենդանի դերասան |
Սեռ | իգական |
Ծնվել է | մայիսի 6, 1994 (30 տարեկան) |
Տեր | Tom Gunderson? |
Crystal the Monkey Վիքիպահեստում |
Քրիսթալ (անգլ.՝ Crystal), մայիսի 6, 1994), ամերիկյան կապիկ-դերասանուհի, առավել հայտնի է «Ջորջը ջունգլիից» ֆիլմից, «Գիշերը թանգարանում» տրիլոգիայում և «Անասնաբուժական կլինիկա» հեռուստասերիալում կատարած իր դերերով։ Նրան անվանում են «Կենդանական աշխարհի Անջելինա Ջոլի»[1]։
1996 թվականին Թոմ Գունդերսոնը հոլիվուդյան գործակալության պատվերով կենդանիների ընտրության համար մեկնել է Ֆլորիդա՝ կապուցինա-կապիկ ձեռք բերելու նոր ֆիլմում նկարահանվելու համար[2]։ Սկզբում նրա ուշադրությունը գրավել են երկու այլ կապիկ, սակայն Թոմը չի կարողացել անտարբեր անցնել Քրիսթալի կողքով։ Այսպես գործակալությունն ստացել է երեք նոր դերասան։ Իր ներկայիս անունը նա ստացել է հայտնի քանթրի-կատարող Քրիսթալ Գեյլի պատվին։
Նրա դերերը կինոյում թույլ են տվել «New York Magazine»-ի մեկնաբան Բենջամին Ուոլլեսին անվանել Քրիսթալին «բնածին դերասանուհի»[3]։