Քրիստաֆոր Ռեյ անգլ.՝ Christopher A. Wray | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի քոլեջ, Ֆիլիպսի ակադեմիա, Եյլի իրավունքի դպրոց և Buckley School? |
Մասնագիտություն՝ | փաստաբան |
Ծննդյան օր | դեկտեմբերի 17, 1966[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christopher A. Wray |
Ամուսին | Helen Wray? |
Ինքնագիր | ![]() |
Քրիստաֆոր Աշեր Ռեյ (անգլ.՝ Christopher Asher Wray, դեկտեմբերի 17, 1966[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի պետական գործիչ։ 2003-2005 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ գլխավոր դատախազի, իսկ 2017 թվականի օգոստոսի 2-ից զբաղեցնում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնները։
Նրա մայրը՝ Սեսիլիա Ռեյը եղել է նյույորքյան Debevoise & Plimpton իրավաբանական ֆիրմայի գործընկերը, իսկ հայրը՝ Հիլդի Գեյթսը եղել է Charles Hayden Foundation ծրագրի տնօրեն, ավարտել է Անդովերի հայտնի Ֆիլլիպսի ակադեմիան[4]։
1989 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը, 1992 թվականին Եյլի իրավունքի դպրոցում ստացել է իրավաբանական կրթություն[5]։
1992 թվականին սկսել է աշխատել Վիրջինիայի վերաքննիչ դատարանում[6], իսկ 1993 թվականին սկսել է Ատլանտայում սկսել է զբաղվել սեփական փաստաբանական գործունեությամբ։ 1997 թվականին դարձել է Ջորջիայի Հյուսիսային շրջանի դաշնային դատախազի օգնականը, 2001 թվականից եղել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնականը, հենց նույն թվականին դարձել է ավագ օգնական[7]։
2003-2005 թվականներին գլխավորել է ԱՄՆ արդարադատության նախարարության կրիմինալ բաժինը, որտեղ ղեկավարել է կորպորատիվ խարդախության հարցերով նպատակային խումբը, նաև ղեկավարել է Էնրոն կորպորացիայի գործով ստեղծված խումբը։ Հետագայում դարձավ King & Spalding իրավաբանական ֆիրմայի գործընկերը[8]։
2008 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում 35 հազար դոլար է նվիրաբերել Հանրապետական կուսակցության հիմնադրամներին, այդ թվում՝ կոնգրեսականի, հետագայում՝ Թրամփի աշխատասենյակում առողջապահության նախարար Թոմաս Փրայսի և սենատոր Դևիդ Փերդյուի զարմիկի՝ գյուղատնտեսության նախարար Սոնի Փերդյուի ընտրարշավներին[9]։
2017 թվականի հունիսի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել էր ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում Քրիստոֆեր Ա. Ռեյի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին[10]։
2017 թվականի հուլիսի 12-ին տեղի են ունեցել Քրիստոֆեր Ռեյի լսումները ԱՄՆ-ի Սենատի արդարադատության կոմիտեում, որոնց ընթացքում նա հայտարարել է ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնն ստանձնելու դեպքում, Սահմանադրությանը և օրենքին հավատարիմ մնալու մտադրության մասին, այլ ոչ թե նախագահ Թրամփի վարչակազմին[11]։
2017 թվականի օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը 92-ը 5-ի դեմ ձայների մեծամասնությամբ Քրիստոֆեր Ռեյին հաստատեց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավար (նրան դեմ քվեարկած բոլոր հինգ սենատորները պատկանում են դեմոկրատական կուսակցությանը)[12]։
2019 թվականի ապրիլի 26-ին Ռեյը հայտարարել է Ռուսաստանի կողմից ամերիկյան ներքաղաքական գործընթացների միջամտության քաղաքականության շարունակման մասին, ներառյալ 2020 թվականի նախագահական ընտրություններին նախապատրաստվելը՝ այդ գործողությունները որակելով որպես «զգալի հակահետախուզական սպառնալիք»։ Ռեյի խոսքով՝ ՀԴԲ-ն լրացուցիչ գործակալներ և վերլուծաբաններ է հատկացնում ռուսական ջանքերին հակազդելու համար[13]։
1989 թվականի օգոստոսի 12-ին Քրիստոֆեր Ռեյը Ատլանտայում ամուսնացել է Հելեն Հարիսոն Հաուելի, The Yale Daily News-ի ֆինանսական կառավարիչ, First National Bank of Atlanta-ի փոխնախագահի դստեր և 1989 թվականի Յեյլի համալսարանի շրջանավարտ Հելեն Հարիսոնի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Ֆիլիպ Եպիսկոպոսաց եկեղեցում[14]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստաֆոր Ռեյ» հոդվածին։ |
|