|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Ալբանիա Կոսովո |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հուլիսի 21, 1982 (42 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Կլինա, Հարավսլավիա |
---|
Հասակ |
175 սմ |
---|
Քաշ |
72 կիլոգրամ |
---|
Դիրք |
կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Տուգեն |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1993-1999
|
Պրիշտինա
|
1999-2003
|
Շպից
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2002-2007
|
Վիլ
|
99 (18)
|
2007-2009
|
Արաու
|
59 (4)
|
2009-2014
|
Սանկտ Գալեն
|
143 (13)
|
2014-2015
|
Վինթերթուր
|
15 (1)
|
2016
|
Տուգեն
|
9 (0)
|
2016-այժմ
|
Տուգեն
|
35 (16)
|
|
Ազգային հավաքական |
---|
2007-այժմ
|
Կոսովո
|
5 (1)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Նուշի (ալբ․՝ Kristian Nushi, հուլիսի 21, 1982(1982-07-21)[1][2][3][…], Klina), ֆուտբոլիստ Կոսովոյից։
Քրիստիան Նուշին ծնվել է 1982 թվականի հուլիսի 21-ին Կոսովոյի Կլինա քաղաքում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենիքում՝ խաղալով «Պրիշտինա» ակումբում։ 1999 թվականին՝ 17 տարեկան հասակում, Քրիստիան Նուշին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ խաղացել է «Շպից» թիմի կազմում՝ մասնակցելով Բեռն կանտոնի առաջնություններին։ 2002/03 մրցաշրջանում Նուշին տեղափոխվել է շվեյցարական Սուպերլիգայի «Վիլ» ակումբ։ Շվեյցարական գլխավոր լիգայում Նուշին առաջին անգամ խաղացել է 2002 թվականի դեկտեմբերի 1-ին. նա մասնակցել է «Տուն» ակումբի հետ հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով խաղի 80-րդ րոպեին[4]։ Սուպերլիգայում իր առաջին գոլը Քրիստիան Նուշին խփել է 2004 թվականի փետրվարի 22-ին՝ ամրապնդելով «Վիլի» առավելությունը «Կսամակսի» նկատմամբ[5]։ 2004 թվականի ապրիլի 12-ին «Վիլը» դարձել է 2003/2004 մրցաշրջանի Շվեյցարիայի գավաթակիր՝ եզրափակչում հաղթելով «Գրասհոփեր» ակումբին։ Նուշին խաղացել է ակումբի համար այդ պատմական հանդիպման բոլոր 90 րոպեներին[6]։ Սակայն 2003/04 մրցաշրջանի արդյունքներով «Վիլը» լքել է Սուպերլիգան, և հաջորդ երեք տարիները Նուշին խաղացել է Չելենջ լիգայում։ 2007 թվականի ամռանը Քրիստիան Նուշին վերադարձել է Սուպերլիգա՝ տեղափոխվելով «Արաու» ակումբ։ Այդ ակումբի կազմում նա խաղացել է 2 տարի, ինչից հետո սկսել է խաղալ «Սանկտ Գալեն» ակումբի կազմում։ 2014 թվականին Քրիստիան Նուշին տեղափոխվել է «Վինթերթուր» ակումբ, իսկ 2016 թվականին՝ «Տուգեն» ակումբ։
Կոսովոյի ազգային հավաքականի կազմում Քրիստիան Նուշին առաջին անգամ խաղացել է 2007 թվականի հունիսի 15-ին՝ մասնակցելով Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, ոչ տեղի է ունեցել Անկարայում։ Նուշիի՝ տուգանայինից խփած գոլը միակն է եղել այդ հանդիպման ժանանակ և հաղթանակ է բերել Կոսովոյի հավաքականին։
Քրիստիան Նուշիի՝ Կոսովոյի հավաքականի կազմում անցկացրած խաղերն ու գոլերը
|
№
|
Ամսաթիվ
|
Վայր
|
Հակառակորդ
|
Հաշիվ
|
Գոլեր
|
Մրցություն
|
1
|
15 հունիսի, 2007
|
Անկարա
|
Սաուդյան Արաբիա
|
1:0
|
1
|
ընկերական խաղ
|
2
|
5 մարտի, 2014
|
Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա
|
Հայիթի
|
0:0
|
—
|
Ընկերական խաղ
|
3
|
21 մայիսի, 2014
|
Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա
|
Թուրքիա
|
1:6
|
—
|
Ընկերական խաղ
|
4
|
25 մայիսի, 2014
|
Ստադ դե Ժենև, Ժնև
|
Սենեգալ
|
1:3
|
—
|
Ընկերական խաղ
|
5
|
7 սեպտեմբերի, 2014
|
Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա
|
Օման
|
1:0
|
—
|
Ընկերական խաղ
|
Ընդհանուր՝ 5 խաղ / 1 գոլ (national-football-teams.com և eu-football.info)