Իտալիայում կայացած մի քանի ուղևորությունների ընթացքում , իր հովանավոր և ուղեկցորդ Ստանիսլավ Կոստա Պոտոցկիի ուղեկցությամբ , ձեռք է բերում ընդլայնված գիտելիքներ ճարտարագիտության ոլորտում ։ Հետագայում նա ուսանել է Իտալիայում։ 1817 թվականից Վարշավայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր ։ 1827 թվականին Իտալիայում մշտական բնակության մեկնելուց առաջ նա ակտիվորեն աշխատել է Վարշավայում և Կրակովում։ Ըստ իր նախագածերի Լեհաստանի մայրաքաղաքում ստեղծվեց շենքերի մի ամբողջ շարք կլասիցիզմի ոճում ։ Իր աշխատանքներում ՝ Ռաձվիլի պալատ⟨փոխարքայի պալատ;1818—1819⟩ և Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա) (1818—1825) , Պուլավայի դաստակերտում զբոսայգիների տաղավարներ և կաթոլիկ եկեղեցի(XIX դարի առաջին տասնամյակ) , Այգները ձգտում է մոնումենտալության և ձևերի պարզության ։ Նա մշակել է բնակելի , հասարակական և արդյունաբերական շենքերի տիպային նախագծեր, որոնք լայնորեն օգտագործվում էին Լեհաստանում ։ Նախագծել է Նապոլեոն I−ի հուշարձանը ՝ կառուցված 1808 թվականին Կալիշում գեներալ Զաիոնչեկայի լեգիոնի կողմից , և Կոպերնիկի հուշարձանը (1810) ։ Տեսական աշխատանքների հեղինակ , այդ թվում ` « Խոսք հնագույն և սլավոնական սրբավայրերի մասին »։
1794 թվականին աջակցել է Կոստյուշկոյի ապստամբությանը ։ Գրել է հակիրճ ձեռնարկ ռազմական սառը զենքերի և նիզակների տարատեսակների մասին , որտեղ նա շարադրում է լեհ գյուղացիներից կազմված ջոկատների կողմից դրանց կիրառման տեսությունը և մեթոդները ։ Լեհաստանի Թագավորությունում նա ստացել է սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան։
Stefan Pomarański, w: Polski Słownik Biograficzny. T. 1. Kraków: Polska Akademia Umiejętności — Skład Główny w Księgarniach Gebethnera i Wolffa, 1935, s. 34-35. Reprint: Zakład Narodowy im. Ossolińskich, Kraków 1989, ISBN 8304034840