Քրիստիան Սիրիանո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1985[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Աննապոլիս, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բալթիմորի արվեստի դպրոց, Տեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ, American InterContinental University? և Broadneck High School? |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և reality television participant |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Council of Fashion Designers of America? |
Կայք | christianvsiriano.com |
![]() |
Քրիստիան Սիրիանո (անգլ.՝ Christian Siriano, նոյեմբերի 18, 1985[1], Աննապոլիս, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ։ Ճանաչում է ձեռք բերել «Պոդիում նախագիծ» ռեալիթի շոուի չորրորդ եթերաշրջանում մասնակցության շնորհիվ՝ 21 տարեկան հասակում դառնալով շոուի ամենաերիտասարդ հաղթողը[3]։
Սիրիանոն ծնվել և մեծացել է Աննապոլիսում՝ Մերիլենդ նահանգում։ 13 տարեկան հասակում սկսել է աշխատել թանկարժեք վարսավիրական սալոնում․ նորաձևության և գեղեցկության աշխարհում նա իրեն զգում էր հարմարավետ։ Քրիստիանը Ամերիկայում հաճախել է Բալտիմորի արվեստի դպրոց և Նյու Յորքի Նորաձևության և տեխնոլոգիայի ինստիտուտ։ Ավարտելուց հետո մեկնել է Անգլիա՝ Լոնդոնի Ամերիկյան միջմայրցամաքային համալսարան (արվեստի և դիզայնի ֆակուլտետ)։ Ավարտելով համալսարանը՝ Քրիստիանը վերապատրաստվել է Վիվիեն Վեստվուդի և Ալեքսանդր Մակքուինի մոտ։
«Պոդիում» նախագծում հաղթանակի պահից հետո Քրիստիանը ամեն եթերաշրջան մասնակցում է Նյու Յորքի նորաձևության շաբաթվան՝ նոր ստեղծագործական գաղափարներով հիացնելով նորաձևության քննադատներին, իր հաճախորդներին և երկրպագուներին։ Պոդիում նախագծի չորրորդ սեզոնի վերջնական հավաքածուում Քրիստիանը ներկայացրել է հիմնականում մուգ գունային գամմաներ։ Վիկտորյա Բեքհեմը (նախագծի եզրափակիչ փուլի հրավիրված դատավորը) Քրիստիանի հավաքածուն համեմատել է թարմ օդի կումի հետ և հայտարարել, որ կկրեր նրա պատրաստած ցանկացած իր[4]։ Պետք է նշել, որ շատ բաներում հավաքածուն պահել է վարձույթում վերջին հագուստի ոճը՝ ներշնչված Նյու Յորքի արվեստի արիալի նկարներից մեկով։ Չնայած Պոդիում նախագծում իր հաղթանակին, նա լի է իր աշխատանքներով ոչ միայն հայտնի նորաձևության դիզայներներին, այլ հասարակ մարդկանց նվաճելու էներգիայով։ Նա միշտ անհանգստանում էր, որ չի կարողանա կարել մասսայական արտադրության հագուստ։ Նրա աշխատանքները շատ են հետաքրքրում հասարակ մարդկանց և նրա առարկաների նկատմամբ կա մեծ պահանջարկ։
2009 թվականի հոկտեմբերին Սիրիանոն լույս է ընծայել «Fierce Style: How To Be Your Most Fabulous Self» վերնագրով գիրքը, որը գրվել է Ռենի Դայբոլի համահեղինակությամբ, Թիմ Գանի (Պոդիում նախագծում Քրիստիանի ուսուցիչը) նախաբանով։
Սիրիանոն նորաձևության բիզնեսում եզակի ինկլուզիվ դիզայներ է համարվում, որը պատրաստ է աշխատել ոչ ստանդարտ կազմվածքների հետ։ 2016 թվականի ամռանը ռեզոնանս է առաջացրել նրա որոշումը դերասանուհի Լեսլի Ջոնսին զգեստ տրամադրելը «Ուրվականների որսորդները» ֆիլմի պրեմիերայի համար, այն բանից հետո, երբ աղջկա մոտ դժվարություններ են առաջացել այդ հարցում չափից դուրս բարձրահասակության պատճառով[5]։ Դրանից անմիջապես հետո Սիրանոյի կարած հագուստով հայտնվել է ԱՄՆ առաջին տիկինը՝ Միշել Օբաման, և դա մամուլի կողմից գնահատվել է որպես նորաձևության ժողովրդավարության ժեստ[6]։
Սիրանոն համասեռամոլ է[7]։ 2016-2018 թվականներին նա ամուսնացած է եղել երգիչ Բրեդ Ուոլշի հետ[8][9][10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Սիրիանո» հոդվածին։ |
|