Քրիստին Աբիզաիդ անգլ.՝ Christine Abizaid | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1979[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ամման, Հորդանան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան (հունիս 2001)[2][1] և Սթենֆորդի համալսարան (հունիս 2010)[2][1] |
Մասնագիտություն | հետախույզ և ֆուտբոլիստուհի |
Աշխատատու | SVB Private?[3] և National Counterterrorism Center?[2] |
Ծնողներ | հայր՝ John Abizaid?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Director of the National Counterterrorism Center? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Council on Foreign Relations?[3] |
![]() |
Քրիստին Սանդրա Աբիզաիդ[6] (անգլ.՝ Christine Sandra Abizaid, փետրվարի 7, 1979[1], Ամման, Հորդանան[1]), ամերիկյան հետախուզության սպա, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմում Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն։ Այս պաշտոնում առաջին կինը։
Ծնվել է 1979 թվականի փետրվարին Հորդանանում ՝ Ամմանում։ 2001 թվականի հունիսին հոգեբանության բակալավրի աստիճան է ստացել ԱՄՆ-ի Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանում։ 2010 թվականի հունիսին Սթենֆորդի համալսարանում ստացել է միջազգային քաղաքական հետազոտությունների մագիստրոսի աստիճան[7][8]։
Աբիզաիդը որպես հակաահաբեկչական հետախուզության աշխատակից է աշխատել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունում և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում։ Նա ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմում եղել է ավագ քաղաքական խորհրդական ու ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով օգնականն[9]։ 2014 թվականին դարձել է Աֆղանստանի, Պակիստանի և կենտրոնական Ասիայի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ։ Հետագայում ղեկավարել է ԱՄՆ պաշտպանության պաշտպանական նորարարությունների բաժինը Տեխասում՝ Օսթինում։ 2017 թվականին միացել է Dell կազմակերպությանը[10][11]։
2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աբիզաիդին նշանակել է ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն[10]։ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեն 2021 թվականի հունիսի 9-ին բաց լսումներ է անցկացրել նրա թեկնածության վերաբերյալ[12]։ 2021 թվականի հունիսի 24-ին Սենատը հաստատել է նրա թեկնածությունը[13]։
Աբիզաիդը լիբանանյան ծագմամբ ամերիկուհի է՝ նախկին սպա Ջոն Աբիզաիդի դուստրը, որը գլխավորել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ[14]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Աբիզաիդ» հոդվածին։ |