Քրիստին Հա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Vietnamese Americans? |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան և Հյուստոնի համալսարան |
Մասնագիտություն | շեֆ խոհարար |
Կայք | christineha.com |
Christine Hà Վիքիպահեստում |
Քրիստին Հուեն Տրան Հա (վիետ․՝ Hà Huyền Trân;[1] մայիսի 9, 1979, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի շեֆ-խոհարար, գրող և հեռուստահաղորդավար: ՄաստերՇեֆ խոհարարական մրցույթի առաջին կույր մասնակիցն է և 3-րդ եթերաշրջանի հաղթողը (2012 թվական)[2][3]:
Հան ծնվել է Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելես շրջանում, ընտանիքում միակ երեխան է: Ծնողներն ունեն վիետնամական ծագում. 1975 թվականին՝ Վիետնամի պատերազմից հետո Վիետնամի Հոշիմին քաղաքից արտագաղթել են Միացյալ Նահանգներ[4]: Հան երեխա ժամանակ ապրել է Կալիֆոռնիա նահանգի մարզեր Լեյքվուդում և Լոնգ Բիչում մինչև իր ընտանիքի տեղափոխվելը Տեխաս՝ Հյուստոն[5]: 14 տարեկան հասակում կորցրել է մորը, ով տառապում էր թոքերի քաղցկեղով[6]:
Հան ավարտել է Օստինում Տեխասի համալսարանը. սովորել է բիզնեսի կառավարում և ֆինանսներ ֆակուլտետում[7]: Նա նաև ստացել է մագիստրոսի կոչում Հյուստոնի համալսարանում. ավարտել է կերպարվեստը ստեղծագործական գեղարվեստական գրականության և ոչ գեղարվեստական գրականության մեջ համազգային ճանաչում ստացած ծրագիրը[7][8]:
Քրիստինը տառապում է օպտիկական նեյրոմիելիտով: Օպտիկական նեյրոմիելիտը հազվագյուտ քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է ցավ աչքերում և նույնիսկ տեսողության կորուստ: Այս հիվանդությունը տեղի է ունենում, երբ տվյալ անձի սեփական իմունային համակարգը հարձակվում է նյարդային համակարգի վրա: 2004 թվականին Քրիստինի մոտ ախտորոշեցին տվյալ հիվանդությունը,ինչի արդյունքում նա սկսեց կորցնել տեսողությունը, և 2007 թվականին գրեթե կուրացման եզրին էր: Ըստ նրա նկարագրածի՝ նա տեսնում է ամեն ինչ այնպես, կարծես նայի «տաք լոգանքից հետո մառախլապատ հայելու»[9][10]: Նա օգտագործում է ադապտիվ տեխնոլոգիաներ, որպեսզի կարողանա ինքնուրույն վարել իր սոցիալական կայքերը[11]: Հան օգտագործում է հետևյալ օժանդակ տեխնոլոգիաները իր տանը. VoiceOver, JAWS, Aira glasses, Amigo շարժական, հեշտ օգտագործման, ձեռքի տեսախցիկ երկու HD տեսախցիկով և մեծ LCD էկրանով,որն ունի նաև ջերմաչափ, սննդային կշեռք և հեղուկի մակարդակի ցուցիչ,որն ինֆորմացիան փոխանցում է բանավոր կերպով[12]:
Հան նաև Gulf Coast: A Journal of Literature and Fine Arts ստեղծագործության գեղարվեստական խմբագիրն է, և նրա ստեղծագործությունը կարելի է կարդալ Fire Point, The ScissorTale Review և PANK Magazine կայքերում: 2014 թվականի հունվարին, Քրիստինը սկսում է վարել Four Senses խոհարարական հեռուստահաղորդաշարը AMI-TV-ի եթերում[13]:
Այս տարվա մրցույթի ժամանակ ես չէի քվեարկում Քրիստինի հաղթելու օգտին, ոչ նրա հիվանդության պատճառով, նա պարզապես չէր դիտվում որպես տիպիկ առաջատար, բայց Քրիստինը դանդաղ և կայուն քայլերով հաղթեց մրցույթը: Նա նրբանկատորեն նվաճեց բարձր դիրք՝ մշտապես լավ հանդես գալով, հաղթելով սեփական անինքնավստահությանը՝ միևնույն ժամանակ պահպանելով իր ուրույն շնորհքը: Հուզիչ էր դիտելը: Եվ ես կարող եմ բացարձակ վստահությամբ ասել, որ ավելի արժանի մարդ չկար .
Չնայած նրան, որ Քրիստինը երբեք չի սովորել եփել, ՄաստերՇեֆ խոհարարական մրցույթի 3-րդ եթերաշրջանի 19 էպիզոդների ընթացքում նա 7 անգամ ճանաչվել է հաղթող և՛ անհատական, և՛ թիմային առաջադրանքների կատարման համար, բացի դրանից, նա 3 անգամ եղել է թոփ 3 մասնակիցների կազմի մեջ: Ինչևէ, նա նաև 2 անգամ եղել է ամենավատ մասնակիցների կազմի մեջ: 2012 թվականի սեպտեմբերի 10-ին, Հան ճանաչվել է մրցույթի հաղթող և արժանացել է $250,000, «ՄաստերՇեֆ» տիտղոսի, «ՄաստերՇեֆ» հաղթանշանի և հեղինակային խոհարարական գրքի[15]:
Նրա հեղինակային խոհարարական գիրքը՝ Recipes from My Home Kitchen: Asian and American Comfort Food-ը թողարկվել է 2013 թվականին՝ մայիսի 14-ին[16]:
2013 թվականին, Հան սկսեց վարել կանադական հեռուստահաղորդաշար Four Senses-ը, Top Chef Canada կանադական խոհարարական հեռուստահաղորդաշարի 2-րդ եթերաշրջանի հաղթող Carl Heinrich-ի հետ: Սա խոհարարական շոու է՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար, որը եթեր է դուրս գալիս AMI (Accessible Media, Inc.) TV-ում՝ կանադական կաբելային ցանցում,որը նախատեսված է տեսողական և լսողական խնդիրներ ունեցողների համար: Տեսողական խնդիրներ ունեցողների համար հաղորդման ընթացքում գործում է մեծ քանակությամբ աուդիո նկարագրություն, որը պատմում է,թե ինչ է կատարվում խոհանոցում, ինչ են իրենք անում, ինչպիսին են կամ ինչ բույր կամ ձայն ունեն շրջապատի առարկաները[17][18]:
2015 թվականին Քրիստինը իր բլոգում և Ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ դառնալու է MasterChef Vietnam խոհարարական մրցույթի 3-րդ եթերաշրջանի մրցավար, չնայած նրան, որ նախորդ եթերաշրջաններում ներկա է գտնվել որպես հյուր մրցավար, ինչպես նաև նա պատրաստվում էր հյուր մրցավարի կերպով ներկա գտնվել ՄաստերՇեֆ ամերիկյան խոհարարական հեռուստահաղորդաշարի 4-րդ եթերաշրջանին, որը նրա առաջին քայլն էր կանոնավոր մրցավար դառնալու ճանապարհին: Միևնույն ժամանակ նա ներկա է գտնվում ՄաստերՇեֆ ամերիկյան խոհարարական հեռուստահաղորդաշարի 6-րդ եթերաշրջանին հյուրի կարգավիճակով, Luca Manfé-ի և Courtney Lapresi-ի հետ: Ավելի ուշ, Քրիստինը հյուր գնաց նաև MasterChef Celebrity Showdown ծրագիր, որտեղ ՄաստերՇեֆ ամերիկյան խոհարարական հեռուստահաղորդաշարի 4-րդ եթերաշրջանի հաղթող Luca Manfé-ի և 6-րդ եթերաշրջանի հաղթող Claudia Sandoval-ի հետ մրցեց MasterChef Junior խոհարարական հեռուստահաղորդաշարի 4-րդ եթերաշրջանի 3 մասնակիցների դեմ Salmon Wellington tag team battle կոչվող մրցույթում: 3 հաղթողները նվիրաբերեցին իրենց շահումները:
Քրիստինը նաև պատմել է, որ նա առաջին շեֆ-խոհարար հեղինակն է, ով 2014 թվականին արժանացել է Helen Keller-ի «Անձնական նվաճում» մրցանակին, որը տրվում է այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք կատարել են ակնառու նվաճումներ՝ տեսողությունից զրկված մարդկանց կյանքը բարելավելու հարցում[19]: Տվյալ մրցանակին արժանացել են նաև Սթիվի Ուանդերը, Ռեյ Չարլզը, Թոմ Սուլլիվանը, դերասան Չարլի Քոքսը և բիզնեսմեն Բերնարդ Ա. Նյուքոմբը[20]:
Christene-ը նաև ՄաստերՇեֆը հաղթելուց հետո՝ 5 տարվա ընթացքում բացել է փոքր մասշտաբներով փոփ-ափ ռեստորաններ ամբողջ աշխարհում (2012-2017)[21]:
Օրիորդն ունի տարբերվող, նրբագեղ քիմք: Նա ուղղակի վերցնում է բաղադրիչները և, շոշափելով, պատկերացում է կազմում ափսեի վրա եղածի մասին: Նրա մատուցած ուտեստներն ամենակոկիկն էին մեր տեսածներից: Բայց ճաշակը պարզապես այն է, ինչը տարբերվող է: Ազնվորեն եմ ասում, ես ճանաչում եմ բազմաթիվ Միշլենի աստղ ունեցող խոհարարների, ովքեր չունեն նրա ճաշակից:
Նա ճանապարհորդել է աշխարհով մեկ, որպեսզի ելույթ ունենա TED համաժողովին, կիսվի իր փորձով՝ որպես կույր խոհարար և իր՝ կյանքից քաղած դասերով : Քրիստինը նաև հանդես է եկել որպես խոհարարական պատվիրակ՝ Ամերիկյան դեսպանատան կողմից, մշակութային դիվանագիտական ծրագրերում Հորդանանում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում և Խորվաթիայում[23]:
2018 թվականին Հան բացել է վիետնամական գաստրոփաբ Տեխասի Հյուստոն քաղաքում՝ Bravery Chef Hall-ում: Անվանումը նրա հիվանդության և նրա վիետնամական կենդանակերպի նշանի անունների կոմբինացիան է՝ The Blind Goat, որն արժանացել է 3 աստղի Houston Chronicle թերթի կողմից և 2020 թվականին ճանաչվել է Best New Restaurant in America-ի կիսաեզրափակչի մասնակից James Beard Foundation-ի կողմից: Հենց Bravery Chef Hall-ում Քրիստինը ու իր ամուսինը՝ John Suh-ն բացել են «The Sighted Pig Test Kitchen» անունով կորեական ռեստորան, որը հենց ամուսնու վիետնամական կենդանակերպի նշանի արտացոլանքն է[24]: Մենյուն հիմնված է վիետնամական ճաշատեսակների վրա, մասնավորապես Nhau խոհանոցի: 2018 թվականի հունիսի սկզբին Հան սկսեց աշխատել հուշագրությունների ստեղծման վրա և թողարկեց 2-րդ գիրքը:
2020 թվականի սկզբին նա միավորվեց Saigon House-ի շեֆ-խոհարար և տնօրեն Tony Nguyen-ի հետ՝ Հյուստոնում Xin Chao ռեստորան բացելու նպատակով: Մենյուն ցուցադրում է վիետնամական և ամերիկյան խոհանոցների ժառանգությունը և խոհարարական հմտությունները՝ վիետնամական ավանդական ճաշատեսակների, Տեխասի BBQ-ի և Gulf Coast-ի ծովամթերքի հանդեպ ունեցած ժամանակակից մոտեցումներով[23]:
Նախորդող: Ջենիֆեր Բեմ |
ՄաստերՇեֆ հաղթող 2012 |
Հաջորդող: Լուկա Մանֆե |