Քրիստին Մյուրեր Ստեմլանդ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | դահուկորդ |
Երկիր | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1981 (44 տարեկան) |
Ծննդավայր | Տրոնհեյմ, Նորվեգիա |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Քաշ | 56 կիլոգրամ |
Քրիստին Մյուրեր Ստեմլանդ (նորվ.՝ Kristin Mürer Stemland, հունվարի 8, 1981, Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, աշխարհի չեմպիոն, նորվեգիայի առաջնության բազմակի մրցանակակիր[1][2]։ Ծնվել է 1981 թվականի հունվարի 8-ին[3]։
Աշխարհի գավաթում Ստեմլանդը առաջին անգամ հանդես է եկել 2000 թվականի մարտի 8-ին, 2003 թվականի դեկտեմբերին էստեֆատ ձևում առաջին անգամ հաղթանակ է տարել Աշխարհի գավաթում։ Ընդամենը ունի 2 հաղթանակ աշխարհի գավաթում, երկուսնել էստեֆատ ձևում, դահուկավազքում չի գրավել 5-րդ տեղից բարձր հորիզոնական։ Ստեմլանդի լավագույն ձեռքբերումները ընդհանուր առմամբ եղել են 2003 թվականից 2004 թվականների մրցաշրջանում, Աշխարհի գավաթում 24-րդ տեղը։
2006 թվականին Թուրինում տեղի ունեցած օլիմպիական խաղերում, 7․5 +7․5 կմ սկիաթլոնում գրավել է 19-րդ տեղը, 10 կմ դասական ոճում զբաղեցրել է 12-րդ, 24-րդ տեղը 30 կմ զանգվածային մեկնարկում և 5-րդ տեղը էստաֆետում։
Իր կարիերայի ընթացքում երկու անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը, լավագույն արդյունքն է՝ 2007 թվականի աշխարհի առաջնությունում 19-րդ տեղը 10 կմ ազատ ոճով։
Օգտագործում է Fischer ընկերության արտադրության դահուկներ, Salomon ընկերության կոշիկներ և դահուկաձող։
|