Քրիստինա Մարանչի | |
---|---|
Ծնվել է | 1968[1][2][3][…] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Վասար քոլեջ |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանչուհի, արվեստագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Վիսկոնսին-Միլուոկի համալսարան և Թաֆթսի համալսարան |
Քրիստինա Մարանչի (անգլ.՝ Christina Maranci, 1968[1][2][3][…]), ամերիկահայ պատմաբան, Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության պրոֆեսոր, Թաֆթս համալսարանի հայկական արվեստի նախկին պրոֆեսոր։ Համարվում է հայկական ճարտարապետության պատմության առաջատար մասնագետ։
Քրիստինա Մարանչին ծնվել է 1968 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեծացել է ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգում[4]։ Հայրը Ստամբուլում է ծնվել, իսկ մայրը՝ ԱՄՆ-ում[4]։ 1990 թվականին ավարտել է Վասար քոլեջի արվեստի պատմության բաժինը, ստանալով բակալավրի աստիճան[5]։ Այնուհետ մագիստրոսի աստիճան է ստացել Փրինսթոնի համալսարանի արվեստի և հնագիտության բաժնից[5]։ «Միջնադարյան հայկական ճարտարապետությունը պատմագրության մեջ. Յոզեֆ Ստժիգովսկին և նրա ժառանգությունը» խորագրով ատենախոսությունը հաջողությամբ պաշտպանելուց հետո Փրինսթոնի համալսարանի արվեստի և հնագիտության բաժնից ստացել է դոկտորի աստիճան[6]։ 2001-2008 թվականներին դասավանդել է Միլուոքիում Վիսկոնսինի համալսարանում[5]։ 2008-2022 թվականներին եղել է Թաֆթս համալսարանի հայկական արվեստի դասախոս (նախապես դոցենտի, ապա պրոֆեսորի աստիճանով)[5]։ 2022 թվականին նշանակվել է Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության պրոֆեսորի պաշտոնին[4]։ Նա առաջին կինն է և առաջին հայազգի մարդը, որ զբաղեցրել է այդ պաշտոնը[4]։
Մարանչիի հետազոտությունները հիմնականում վերաբերում են միջնադարյան հայոց պատմությանը և հայերի՝ Սասանյան, Բյուզանդական և Իսլամական կայսրությունների հետ հարաբերություններին[7]։ Մարանչիի 2001 թվականի «Միջնադարյան հայկական ճարտարապետություն. ցեղի և ազգի կառուցումներ» գիրքն արծարծում է արվեստի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկու կարևոր ներդրումներն ու ազդեցությունը հայկական ճարտարապետության ուսումնասիրության մեջ[7]։ Նրա վերջին աշխատանքները վերաբերում են հայկական արվեստի և ճարտարապետության վրա բյուզանդական ազդեցությանը վրա[7]։
Մարանչին համարվում է հայ-թուրքաքան սահմանի մոտ գտնվող Մրենի տաճարի առաջատար ուսումնասիրողներից մեկ։