Սիդնեյի տունը որտեղ 1911-1928 թվականներին ապրել է Քրիստինա Սթեդը
Սիրողական օվկիանոսագետի դուստր, սոցիալիստական գաղափարների հավատարիմ և բռնակալ իր իսկ ընտանիքում։ Նա մանկուց կորցրել է մորը։ Ավարտել է Սիդնեյի ուսուցիչների վերապատրաստման դպրոցը, բայց գրեթե չի դասավանդել։ 1928 թվականից հետո մի քանի տասնամյակ ապրել է Անգլիայում, Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում, ԱՄՆ-ում, և միայն 1974 թվականին է վերադարձել հայրենիք։ Փարիզում Սթեդը աշխատել է բանկում, ԱՄՆ-ում աշխատել է Մետրո-Գոլդուին-Մայերի սցենարիստ։ Իր կյանքի ընթացքում կապ է ունեցել ձախ շրջանակների և արմատական հրատարակչությունների հետ, չի ճանաչվել ոչ իր ընտանիքի, ոչ էլ Ավստրալիայի գրական համայնքի կողմից։
Սթեդի ամենահայտնի ինքնակենսագրական վեպը՝ «Մարդը, որը սիրում էր երեխաներին» աշխատանքն է (1940), որը նկատվել է քննադատողների և ընթերցողների կողմից 1965 թվականին վերահրատարակվելով ԱՄՆ-ում՝ ամերիկացի մեծ բանաստեղծ Ռենդալ Ջարելի հիացական հոդվածից հետո։ Սթեդի քննադատական սուր արձակ ստեղծագործություններից են «Բոլոր ազգերի տուն» վեպը (1938), «Լեթի Ֆոքսը և նրա երջանկությունը» (1946), «Հոգու մութ խորքերը» (1966), «Միսս Հերբերտ, արվարձանի կին» (1976)։ Ընդհանուր առմամբ, դրանց համար դժվար էր գտնել հրատարակիչներ և ընթերցողներ, իսկ նրա հայրենիքում այդ գրքերը ընդհանրապես չէին հրատարակվում, քանի որ նրան մինչև 1960 թվականների կեսերը համարում էին որպես՝ հասարակական բարոյականությունը խեղաթյուրող, չնայած այս ամենին Նոբելյան մրցանակակիր Պատրիկ Ուայթը բազմիցս նրան անվանել է 20-րդ դարի ամենամեծ ավստրալիացի գրողը:Իր նոբելյան մրցանակը Ուայթը նվիրաբերել է Պատրիկ Ուայթի մրցանակի ստեղծմանը որի առաջին՝ 1974 թվականի դափնեկիր է հանդիսացել Քրիստինա Սթեդը[8]։
Սթեդի վեպերը այժմ թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ եբրայերեն և չինարեն։