Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Հայաստան | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քրիստինե Մանգասարյան (մայիսի 17, 1991[1], Հայաստան)[2], հայ ֆուտբոլիստ, ԱԻԿ ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպան[3]։ Առաջին հայ կին ֆուտբոլիստն է, որ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել եվրոպական ակումբի հետ։
Հայրը, հորեղբայրն ու եղբայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Մարզիչը Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի մարզիչ Լիանա Հայրապետյանն է։ Քրիստինեն սկսել է ֆուտբոլ խաղալ 14 տարեկանից, հիմնականում հանդես է եկել որպես սիրողական։ Կարիերան սկսել է «Բանանց» ֆուտբոլային ակումբում։ 2012 թվականին Քրիստինեն տեղափոխվել է ռյազանյան «Ռյազան-ՎԴՎ» կանանց ակումբ, ակումբը նրան ձեռք է բերել մարզիչ Գառնիկ Ավալյանի անձնական կարգադրությամբ[4]։ Քրիստինեն հանդես է եկել հիմնականում ակումբի երիտասարդական կազմում` աչքի ընկնելով մի քանի հանդիպումներում[5][6][7], 2012/2013 թվականների խաղաշրջանի մի մասը վարձավճարով անց է կացրել ազովյան «Դոնչանկա» ակումբում։ Խաղացել է նաև ուկրաինական «Յանտար-Բազիս» ակումբում[8], Ղազախստանում եղել է «Կոկշե» ակումբի խաղացող։ Հայաստանի հավաքականի կազմում խաղացել է մինչև 2012 թվականը՝ մինչև դրա լուծարումը։ 2009-2011 թվականներին հավաքականում անց է կացրել 10 խաղ՝ մեկ գնդակ խփելով աշխարհի առաջնության ընտրական փուլում Սլովենիայի դեմ խաղում[9]։ Ընդհանուր առմամբ խաղացել է 15 խաղ և խփել է 2 գնդակ։ 2013/2014 թվականների խաղաշրջանի արդյունքներով դարձել է Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստը[10]։
2016 թվականի փետրվարի 15-ին Քրիստինեն Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ պայմանագիր է կնքել շվեդական ԱԻԿ ֆուտբոլային ակումբի հետ. նա ընտրել է այս ակումբը, քանի որ Շվեդիայի հավաքականն ու Շվեդիայի առաջնությունը ուժեղագույնն է համարել Եվրոպայում։ 2016 թվականի մարտի 11-ին աչքի է ընկել «Կալմար» ակումբի դեմ խաղում՝ գոլ խփելով տուգանային հրապարակի սահմաններից դուրս[11][12]։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Քրիստինեն սկսեց զբաղվել թեքբոլով[13]։
|