Քրիստոֆեր Բեյլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ և Վեստմինստերի համալսարան |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և գործարար |
Ամուսին | Սայմոն Վուդս |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ |
Քրիստոֆեր Պոլ Բեյլի (լատին․՝ Christopher Bailey, մայիսի 11, 1971, Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), Burberry նորաձևության տան նախագահ և նախկին գլխավոր կրեատիվ տնօրեն[1][2][3]։ 2014 թվականի մայիսին Անժելա Արենդսի հեռանալուց հետո նա զբաղեցրել է գլխավոր կրեատիվ տնօրենի և նախագահի պաշտոնը[4]։ 2018 թվականի փետրվարին գլխավոր կրեատիվ տնօրենի պաշտոնում նրան փոխարինել Է Ռիկարդո Տիշին[5]։
Քրիստոֆեր Պոլ Բեյլին[6] ծնվել է Անգլիայի Յորքշիր քաղաքում՝ ատաղձագործի և Marks & Spencer ցուցափեղկերի ձևավորողի ընտանիքում[7]։ 1994 թվականին մագիստրոսի աստիճանով ավարտել է Արվեստի թագավորական քոլեջը, որտեղ 2004 թվականին արժանացել է պատվավոր կրթաթոշակի[8], իսկ 2013 թվականին բժշկական պատվավոր կրթաթոշակի[9]։
1994-1996 թվականներին Դոնա Կարանի նորաձևության տանը Քրիստոֆերն աշխատել է որպես կանացի հագուստի դիզայներ, իսկ 1996-2001 թվականներին՝ Միլանի Gucci ապրանքանիշի կանացի հագուստի ավագ դիզայներ։ 2001 թվականի մայիսին որպես դիզայնի տնօրեն նա միացել է Burberry-ին, 2004 թվականին դարձել է կրեատիվ տնօրեն, իսկ 2009 թվականի նոյեմբերին՝ գլխավոր կրեատիվ տնօրեն[7][10]։
2008 թվականին Բեյլին Անժելա Արենդսի հետ հիմնել է Burberry Foundation-ը, որն օգում է երիտասարդներին ստեղծագործության միջոցով իրականացնել իրենց երազանքներն ու ներուժը։ Burberry Foundation-ը ներդրումներ է կատարել ընտրված բարեգործական կազմակերպություններում՝ աջակցելով մայրաքաղաքային խոշոր շրջանների երիտասարդներին, որտեղ ապրել և աշխատել են Burberry-ի աշխատողների մեծ մասը, և որտեղ նրանք կարողացել են կամավոր աշխատել[11]։
2013 թվականի հոկտեմբերի 15-ին Բեյլին նշանակվել է Burberry-ի հաջորդ գլխավոր տնօրեն՝ 2014 թվականի կեսերին Անժելա Արենդսի հեռանալուց հետո[12]։ 2014 թվականի մայիսի 1-ին Բեյլին ստանձնել է ստեղծագործական գլխավոր տնօրենի և գործադիր տնօրենի պաշտոնը։
2016 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Burberry-ի հաջորդ գլխավոր տնօրենը պետք է լինի Céline-ի գործադիր տնօրեն Մարկո Գոբետին։ 2017 թվականի նոյեմբերին Գոբետին փոխարինել է Բեյլիին, իսկ Քրիստոֆերը ստանձնել է նախագահի պաշտոնը՝ պահպանելով գլխավոր կրեատիվ տնօրենի տիտղոսը[1][13][14][15]։ 2017 թվականի հուլիսին Գոբետին փոխարինել է Բեյլիին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն[16]։ Կազմակերպության 2017 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարության համաձայնության՝ 2018 թվականի մարտին Բեյլին կհեռանա տնօրենների խորհրդից, ինչպես նաև հաջորդ դեկտեմբերին ամբողջովին կհեռանա Burberry-ից[17]։
Միլանում աշխատելիս Բեյլին հարաբերությունների մեջ է եղել Miu Miu-ի դիզայներ Գիրտ Քլոեթի հետ։ 2004 թվականին Քլոեթի մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք, որից հետո զույգը տեղափոխվել է Յորքշիր և հաջորդ տարի հետ չի վերադարձել[18]։
2009 թվականին Բեյլին հարաբերությունների մեջ է եղել բրիտանացի դերասան Սայմոն Վուդսի հետ[19]։ 2012 թվականին զույգն ամուսնացել է[20]։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Այրիսը և Նելին[21]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)