Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքեր

Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքեր
անգլ.՝ Christopher J. Walker
Ծնվել էհուլիսի 10, 1942(1942-07-10)
Մահացել էապրիլի 18, 2017(2017-04-18) (74 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Սոթբիս
Ալմա մատերLancing College? և Բրեյսնոուզ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Ստորագրություն
Изображение автографа

Քրիստոֆեր Յոզեֆ Ուոքեր (անգլ.՝ Christopher Joseph Walker, հուլիսի 10, 1942(1942-07-10) - ապրիլի 18, 2017(2017-04-18)), անգլիացի պատմաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Լենսինգ և Բրեյզհաուզ քոլեջներում։ 1971 թվականից զբաղվում է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությամբ։ Եղել է Արևմտյան Հայաստանում, այցելել Վան, Դիարբեքիր, Ուրֆա, Այնթապ, Կարս, Անի, Բեյրութ, Դամասկոս, Հալեպ, 1971 թվականին՝ առաջին անգամ Երևան։ 1976 թվականին, Դ. Լանգի հետ, հրատարակել է («Փոքրամասնությունների իրավունքների խումբ» կազմակերպության հովանավորությամբ) «Հայերը» գրքույկը։ 1980 թվականին լույս է տեսել Ուոքըրի «Հայաստան, ազգի վերապրումը» աշխատությունը՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մասնավորապես՝ հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականությանը, հայերի ցեղասպանության խնդիրներին, Հայաստանի Հայնրապետության (1918-1920), խորհրդային Հայաստանի, հայ սփյուռքի պատմությանը։ Գրքի երկրորդ հրատարակության (1989) մեջ լուսաբանվել է նաև Լեռնային Ղարաբաղի պատմությունը, խնդրի առկա վիճակը։ 1989 թվականի նոյեմբերին ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում՝ «Հայաստանը 90-ական թվականներին. հեռանկարներ և վտանգներ» զեկուցումով, որտեղ վերլուծել է Հայաստանի քաղաքական իրադրությունը, նրա զարգացման հեռանկարները, հայերի ցեղասպանության հիմնախնդիրը ժամանակակից փուլում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։