Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Քրիստոֆեր Ջոն Սենսոմ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Christopher John Sansom |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1952[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 27, 2024[5][4] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, իրավաբան, վիպասան և իրավագետ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բիրմինգհեմի համալսարան[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Shardlake series?[4] |
Պարգևներ |
Քրիստոֆեր Ջոն Սենսոմ (անգլ.՝ Christopher John Sansom, դեկտեմբերի 9, 1952[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4] - ապրիլի 27, 2024[5][4], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), դետեկտիվ ժանրում ստեղծագործած բրիտանացի գրող։
Քրիստոֆեր Ջոն Սենսոմը ծնվել է 1952 թ․ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Պատմություն է ուսանել Բիրմինգհեմի համալսարանում, որտեղ և դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարավաֆրիկյան Հանրապետության նկատմամբ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության վարած քաղաքականության վերաբերյալ։ Այնուհետև մասնագիտացել է իրավաբանության մեջ։ Որոշ ժամանակ իրավաբան աշխատելուց հետո, նա թողել է այս ասպարեզը և ամբողջությամբ նվիրվել գրելուն։ Հեղինակը հիմնականում ստեղծագործել է պատմական դետեկտիվի ժանրում։ BBC-ն մտադրություն է հայտնել էկրանավորելու հեղինակի Մեթյու Շարդլեյկի մասին վեպերի շարքը։
2003 թ․ ստացել է դետեկտիվ ժանրի ստեղծագործություններին տրվող շվեդական Flintyxan մրցանակը՝ «Քայքայում» վեպի համար, իսկ 2005 թ․ «Խավար կրակ» վեպի համար արժանացել է Մեծ Բրիտանիայի դետեկտիվ ժանրում ստեղծագործող գրողների միության Ellis Peters Historical Dagger մրցանակին։
|