Քրոմոֆոբիա

Քրոմոֆոբիա
Chromophobia
Կարմիր ելակ։ Կարմիր գույնից վախը կոչվում է էրիթրոֆոբիա
Տեսակֆոբիա
ՀոմանիշներՔրոմատոֆոբիա

Քրոմոֆոբիա (լատին․՝ Chromophobia, հայտնի է նաև որպես քրոմատոֆոբիա[1] կամ քրեմատոֆոբիա[2]), կայուն և իռացիոնալ վախ, որոշակի գույների նկատմամբ[2]։ Թեև գույնի նկատմամբ իրական կլինիկական ֆոբիաները հազվադեպ են, գույները կարող են առաջացնել հորմոնալ արձագանքներ և հոգեբանական ռեակցիաներ[3]։

Քրոմոֆոբիա ունեցող մարդիկ ծայրահեղ անհանգստություն են զգում, երբ տեսնում են գույն, որն առաջացնում է նրանց ֆոբիան։ Նրանք կարող են շնչառության հետ կապված խնդիրներ ունենալ, շատ քրտնել կամ նույնիսկ խուճապի նոպա ունենալ։ Որոշ մարդիկ կարող են խուսափել տանից դուրս գալուց և ուրիշների հետ շփվելուց։ Սա կարող է վնասել հարաբերություններին և ազդել մարդու աշխատունակության վրա։ Թերապիան և դեղամիջոցները կարող են օգնել մարդկանց կառավարել այս խանգարումը։

Քրոմոֆոբիան կարող է վերաբերել նաև արտադրանքի կամ դիզայնի մեջ գույնի օգտագործման մերժմանը[4]։ Բջջային կենսաբանության շրջանակներում «քրոմոֆոբ» բջիջները բջիջների դասակարգում են, որոնք չեն ձգում հեմատոքսիլին[5] և կապված են քրոմատոլիզի հետ[6]։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն անուններ, որոնք նշանակում են վախ հատուկ գույներից, ինչպիսիք են էրիտրոֆոբիան՝ կարմիրի վախից, քսանթոֆոբիան՝ դեղինից և լեյկոֆոբիան՝ սպիտակի վախից[2]։ Կարմիր գույնի հանդեպ վախը կարող է կապված լինել արյան վախի հետ[2]։

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին հրատարակված իր «Քրոմոֆոբիա» գրքում Դեյվիդ Բաթչելորն ասում է, որ արևմտյան մշակույթում գույնը հաճախ դիտվում է որպես կոռումպացված, օտար կամ մակերեսային[7][8]։

Քրոմոֆոբիան և այլ տեսակի ֆոբիաները կարող են առաջանալ հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետ մեկտեղ։ Եթե ինչ-որ մեկը զգում է տրավմատիկ իրադարձություն, որը նրանք կապում են որոշակի գույնի հետ, կարող է առաջանալ ինտենսիվ վախ այդ գույնից։ Նրանք հիշում են այն սարսափելի զգացմունքները, որոնք առաջացրել է իրադարձությունը և կապում այդ զգացմունքները հենց գույնի հետ։ Արդյունքում, ամեն անգամ, երբ մարդը տեսնում է այդ գույնը, վատ զգացմունքները վերադառնում են[9]։

Աուտիզմով, ասպերգերի կամ զգայական մշակման խնդիրներ ունեցող մարդիկ երբեմն հակակրանք ունեն հատկապես մեկ գույնի նկատմամբ։ Չնայած նրանք իրականում չունեն քրոմոֆոբիա, նրանց ախտանիշները կարող են նման լինել։ Նրանք կարող են նախընտրել որոշակի գույներ և խուսափել գույներից, որոնք զզվում այդ գույնից կամ տվյալ գույնը անհանգստություն են առաջացնում։

Քրոմոֆոբիա ունեցող երեխաների և մեծահասակների մոտ առկա են ախտանիշներ՝ սկսած ինտենսիվ անհանգստությունից մինչև խուճապ։ Երբ նրանք տեսնում են գույն, որից վախենում են, նրանք կարող են ունենալ՝

  • Սարսուռ
  • Գլխապտույտ
  • Ավելորդ քրտնարտադրություն (հիպերհիդրոզ)։
  • Սրտի բաբախյուն
  • Սրտխառնոց
  • Շնչառության պակաս
  • Դողում կամ ցնցում։
  • Ստամոքսի խանգարում կամ մարսողության խանգարում (դիսպեպսիա)[10]

Ալֆրեդ Հիչքոքի «Մարնի» ֆիլմի գլխավոր հերոսը հակակրանք ունի կարմիր գույնի նկատմամբ, որն առաջացել էր իր մանկության ընթացքում ստացած տրավմայի հետևանքով[11], որը Հիչքոքը ներկայացնում է էքսպրեսիոնիստական տեխնիկայի միջոցով, օրինակ՝ մեծ պլանով Մարնիի շուրջը եղած կարմիր գույնի խավարեցումը[12]։

Քոլորֆոբիա տերմինը կարող է օգտագործվել նաև նրա բառացի ստուգաբանական ծագման հետ կապված՝ նկատի ունենալով սեփական տեսողության վրա պատկերի մշակման մտավախությունը և դրա տեսողական ընկալման հատկությունը[13]։ Այնուամենայնիվ տերմինը՝ ռասայական բաղադրիչի հետ օգտագործվել է այնպիսի հասարակական գործիչների կողմից, ինչպիսին է օրինկ Ֆրեդերիկ Դուգլասը[14]։

Լեյկոֆոբիան հաճախ ունենում է գունատ մաշկի վրա ֆիքսացիայի ձև։ Ֆոբիա ունեցողները կարող են անհավանական ենթադրություններ անել, օրինակ, որ գունատությունը խոսում է վատ առողջություն կամ ուրվական լինելու մասին[15]։ Փոլ Բեթիի «Սլամբերլենդ» վեպում լեյկոֆոբիան կպված է ռասիզմի հետ[16]։

Վախեր ըստ գույների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցույց տալ
Քրիզոֆոբիա վախ նարնջագույն գույնից
Ցիանոֆոբիա վախ կապույտ գույնից
Էրիտրոֆոբիա վախ կարմիր և շագանակագույն գույնից, ինչպես նաև կարմրելուց
Գլաուկոֆոբիա վախ մոխրագույն գույնից
Կաստանաֆոբիա վախ շագանակագույն գույնից
Լեյկոֆոբիա վախ սպիտակ գույնից
Մելանոֆոբիա վախ սև գույնից
Պորֆիրոֆոբիա վախ մանուշակագույն գույնից
Պրասինոֆոբիա վախ կանաչ գույնից
Ռոդոֆոբիա վախ վարդագույն գույնից
Քսանթոֆոբիա վախ դեղին գույնից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Campbell, Robert Jean (2009). Campbell's Psychiatric Dictionary. Oxford University Press. էջեր 186–. ISBN 9780195341591. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Doctor, Ronald M.; Kahn, Ada P.; Adamec, Christine (2009 թ․ հունվարի 1). The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties, Third Edition. Infobase Publishing. էջեր 146–. ISBN 9781438120980. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Ph.D., Gregory Korgeski (2009 թ․ նոյեմբերի 3). The Complete Idiot's Guide to Phobias. DK Publishing. էջեր 232–. ISBN 9781101149546. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Bleicher, Steven (2005). Contemporary Color Theory and Use. Cengage Learning. էջեր 17–. ISBN 9781401837402. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Cajal, Santiago R.y (1999 թ․ մարտի 2). Texture of the Nervous System of Man and the Vertebrates: I. Springer Science & Business Media. էջեր 185–. ISBN 9783211830574. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  6. Acta Physiologica Scandinavica. 1950.
  7. Ratliff, Jonathan (2009). The Exploration of Color Theory in Museum Education Using Works Found in the J. B. Speed Museum's Collection. ISBN 9781109300321. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  8. Galt, Rosalind (2011). Pretty: Film and the Decorative Image. Columbia University Press. էջեր 44–. ISBN 9780231153478. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Chromophobia (Fear of Colors): Symptoms, Causes & Treatment». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  10. Taussig, Michael (2009 թ․ մայիսի 1). What Color Is the Sacred?. University of Chicago Press. ISBN 9780226790060. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  11. Stromgren, Richard L.; Norden, Martin F. (July 1984). Movies, a language in light. Prentice-Hall. ISBN 9780136043072. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  12. Raubicheck, Walter; Srebnick, Walter (2011). Scripting Hitchcock: Psycho, The Birds, and Marnie. University of Illinois Press. էջեր 53–. ISBN 9780252036484. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  13. Harper, Molly (2009). Nice Girls Don't Live Forever.
  14. Stephens, Gregory (1999). On Racial Frontiers. էջ 1.
  15. Robertson, John G. (2003). An Excess of Phobias and Manias: A Compilation of Anxieties, Obsessions, and Compulsions that Push Many Over the Edge of Sanity. Los Angeles: Senior Scribe. էջ 114. ISBN 9780963091925.
  16. Beatty, Paul (2008). Slumberland. New York: Bloomsbury USA. էջ 185. ISBN 9781596912403.