Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 28, 1997[1][2][3][…] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Santander de Quilichao, Կաուկա, Կոլումբիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ[4] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քևին Ալեքսանդր Բալանտա Լուկումի (իսպ.՝ Kevin Alexander Balanta Lucumí, ապրիլի 28, 1997[1][2][3][…], Santander de Quilichao, Կաուկա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, մեքսիկական «Տիխուանա» ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից։
Բալանտան «Դեպորտիվո Կալի» ակումբի սան է։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին «Դեպորտիվո Պաստոյի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Կոլումբիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Նույն թվականին Բորեն դարձել է Կոլումբիայի Սուպերլիգայի հաղթող։
2013 թվականին Կոլումբիայի պատանեկան հավաքականի կազմում Քևինը Արգենտինայում մասնակցել է Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։
Մրցաշարում մասնակցել է Արգենտինայի հավաքականի դեմ հանդիպմանը[6]։
2015 թվականի սեպտեմբերի 9-ին Պերուի հավաքականի դեմ ընկերական խաղում Բալանտան նորամուտն է նշել Կոլումբիայի հավաքականի կազմում[7]։
2016 թվականի ամռանը Կոլումբիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել է Շվեդիայի[8], Ճապոնիայի[9] և Նիգերիայի հավաքականների դեմ խաղերին[10]։
2017 թվականին Բալանտան Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել Է Պարագվայի[11], Չիլիի[12], Արգենտինայի[13], Բրազիլիայի[14],ինչպես նաև երկու անգամ՝ Էկվադորի թիմերի դեմ խաղերին[15][16]։
Թիմային
«Դեպորտիվո Կալի»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Բալանտա» հոդվածին։ |
|