Քաղաքացիությունը | Հունգարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 2000[1][2] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Պեչ, Հունգարիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քևին Չոբոտ (անգլ.՝ Kevin Csoboth, հունիսի 20, 2000[1][2], Պեչ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ույպեշտ» ակումբի և Հունգարիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Չոբոտը «Ֆերենցվարոշ» և «Կոզարմիշլեն» ակումբների սան է։ 2017 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ, որտեղ սկզբում սկսել է հանդես գալ երիտասարդական թիմում։ 2019 թվականի փետրվարի 16-ին «Վարզինի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա լիգայում՝ պահեստայինների կազմում[3]։ 2021 թվականին Չոբոտը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Ֆեհերվար» ակումբի հետ։ Սեպտեմբերի 22-ին «Ֆերենցվարոշի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում[4]։ 2022 թվականի սկզբին վարձավճարով հանդես էր գալիս «Սեգեդ-Չանադ Գրոշիչի ակադեմիայում» Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում։ 2022 թվականի ամռանը տեղափոխվել է «Ույպեշտ»։ Օգոստոսի 26-ին «Պակշի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Նոյեմբերի 9-ին իր նախկին ակումբի՝ «Ֆեհենվարի» դեմ խաղում Քևինը խփել է իր առաջին գոլը «Ույպեշտի» կազմում[6]։
2017 թվականին Հունգարիայի պատանեկան հավաքականի կազմում Խորվաթիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Ֆարերյան կղզիների[7], Թուրքիայի[8], Շոտլանդիայի[9] և երկու անգամ Ֆրանսիայի թիմերի դեմ խաղերին[10][11]։ 2023 թվականի մարտի 23-ին Էստոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հունգարիայի հավաքականի կազմում[12]։
|