Ռոդրիգեսը Ռեալ Սոսիեդադի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Kévin Manuel Rodrigues | ||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Բայոնա | ||
Հասակ | 170 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Լեգանես (վարձավճարով Ռեալ Սոսիեդադից) | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2008 | Բայոնա | ||
2008-2012 | Թուլուզ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2014 | Թուլուզ | 2 | (0) |
2012-2014 | Թուլուզ B | 14 | (1) |
2014-2015 | Դիժոն | 2 | (0) |
2014-2015 | Դիժոն B | 21 | (3) |
2015-2017 | Ռեալ Սոսիեդադ B | 56 | (6) |
2017-ներկա | Ռեալ Սոսիեդադ | 30 | (1) |
2019-ներկա | → Լեգանես | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Ֆրանսիա Մ18 | 6 | (1) |
2012-2013 | Ֆրանսիա Մ19 | 6 | (1) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ21 | 5 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Քևին Ռոդրիգես (պորտ.՝ Kévin Rodrigues, մարտի 5, 1994[1][2], Բայոնա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Սոսիեդադից վարձավճարով հանդես է գալիս Լեգանեսի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ռոդրիգեսը Թուլուզի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 20-ին՝ փոխարինման մտնելով Այաչոյի դեմ խաղում[4][5]։ Հաջորդ անգամ նա թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի մարտի 30-ին՝ կրկին Այաչոյի դեմ խաղում[6]։ Թուլուզի առաջին թիմի կազմում Ռոդրիգեսը անցկացրեց 2 հանդիպում։
2014 թվականի ամռանը Ռոդրիգեսը անվճար տրանսֆերով միացավ Դիժոնին[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Լավալի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ փոխարինման մտնելով Սոշոյի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով 2 րոպե անց[9]։ Դիժոնի կազմում Ռոդրիգեսը անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի հունիսի 4-ին Ռոդրիգեսը տեղափոխվեց Ռեալ Սոսիեդադ, սակայն սկզբի 1․5 տարին հանդես եկավ ակումբի երկրորդ թիմի կազմում։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[10][11]։ Մարտի 1-ին Ռոդրիգեսը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[12][13][14]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև ինքնագոլի հեղինակ[15][16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց դեկտեմբերի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[17]։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Ռոդրիգեսը 1 տարվա վարձավճարով միացավ Լեգանեսին[18][19][20]։
Ռոդրիգեսը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, սակայն ունի նաև պորտուգալական արմատներ։ Նա ներկայացրել է Ֆրանսիան մինչև 18 և մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Սերբիային[22][23]։
2016 թվականի նոյեմբերի 3-ին Ռոդրիգեսը առաջին անգամ հրավիրվեց Պորտուգալիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքական[24][25]։ 2017 թվականի հունիսին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26], որտեղ անցկացրեց 3 հանդիպում՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում[27][28]։ Պորտուգալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը իր խմբում[29]։
Պորտուգալիայի ազգային հավաքական Ռոդրիգեսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղերի համար[30][31][32]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սաուդյան Արաբիայի դեմ խաղում[33][34]։ Հաջորդ անգամ Ռոդրիգեսը հավաքական հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Լեհաստանի և Շոտլանդիայի դեմ խաղերի համար[35][36]։ Հոկտեմբերի 14-ին նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շոտլանդիայի դեմ խաղում՝ օգնելով Պորտուգալիային հաղթել 3-1 հաշվով[37][38]։
2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ[39]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Թուլուզ | 2011–12 | Լիգա 1 | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
2012–13 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||||||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Դիժոն | 2014–15 | Լիգա 2 | 2 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | 4 | 0 | |
Ռեալ Սոսիեդադ B | 2015–16 | Սեգունդա Դիվիզիոն B | 29 | 5 | — | 29 | 5 | |||||
2016–17 | 27 | 1 | 27 | 1 | ||||||||
Ընդհանուր | 56 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 56 | 6 | ||
Ռեալ Սոսիեդադ | 2016–17 | Լա Լիգա | 2 | 0 | 0 | 0 | — | — | 2 | 0 | ||
2017–18 | 20 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 22 | 1 | ||||
2018–19 | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |||||
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||||||
Ընդհանուր | 30 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 32 | 1 | ||
Լեգանես (վարձավճար) | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 90 | 7 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 94 | 7 |
2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ[39]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
{{cite web}}
: |last=
has numeric name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ռոդրիգես» հոդվածին։ |
|