Օբելիուս, ÷ (լատին․՝ obelus, հուն․՝ ὀβελός)[1], տառային սիմվոլ չէ, տեսքից հիշեցնում է (-) և (:) սիմվոլների միավորումը, որը մաթեմատիկայում նշանակում է բաժանում։
Առաջին անգամ այն օգտագործել է հին հույն բանասեր Ալեքսանդրիայի գրադարանավար Զենոդոտ Էֆեսսկու կողմից որպես բառի կասկածի կամ հաստատման ապացույց[2]։ Սիմվոլը կարող էր գրառվել ինչպես սովորական հորիզոնական գիծ, այնպես էլ նույն գիծը, բայց վերևից և ներքևից կետերի ավելացումով։ Դրվում էր այն տեքստերի դաշտերի դիմաց, որոնք կասկածելի էին թվում գրադարանում ստացված ձեռագրերի ստուգման ընթացքում։
1659 թվականին շվեյցարացի մաթեմատիկոս Յոհան Ռահնը իր «Teutsche Algebra» աշխատությունում օգտագործեց օբելիուս՝ նշելու համար բաժանումը[3]։ Որոշ հեղինակներ օգտագործել են այդ սիմվոլը որպես հանում, ինչը նորմալ է եվրոպական մի շարք երկրներում (օրինակ՝ Նորվեգիայում և Դանիայում)[4]։ Լեհաստանի տպագրության ավանդույթում օբելուսը օգտագործվում է միջակայքերը նշելու համար, օրինակ՝ 3÷7 նշումը համարժեք է «երեքից յոթ» արտահայտությանը[5]։
Անգլալեզու երկրներում, ինչպես նաև միկրոհաշվիչների ստեղների վրա, օբելիուսը օգտագործվում է որպես բաժանման նշան։ TeX- ում այն կոդավորված է \div
-ով[6]։
|