Օգ Մանդինո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1923[1] կամ հունիսի 1, 1924[2] |
Ծննդավայր | Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1996[1][3] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Antrim, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Natick High School? |
Կայք | ogmandino.com |
Օգ Մանդինո (անգլ.՝ Og Mandino, դեկտեմբերի 12, 1923[1] կամ հունիսի 1, 1924[2], Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 1996[1][3], Antrim, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի գրող, «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը։
Նրա աշխատությունների հիմքը քրիստոնեական ֆունդամենտալիզմն է, գրքերը մեծապես կրում են Նապոլեոն Հիլի և Էմետտա Ֆոքսի ազդեցությունը։ Ներկայում Մանդինոն հայտնի և պահանջված գրող է։ Նրա գրքերի վաճառքը գերազանցում է 50 միլիոնը և թարգմանված են ավելի քան 25 լեզուներով։ Մինչ 1976 թվականը Մանդինոն ղեկավարել է «Success Unlimited» ամսագիրը և ներկայացվել է խոսնակների ազգային ասոցիացիայի Փառքի սրահին։
Մանդինոյի գլխավոր նշանաբանը եղել է «Արա՛ այսօր»։ Նրա «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը որոշակի առումով եղել է այլ հայտնի գրքերի նախակարապետ, ինչպես օրինակ՝ «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքի համար։
Օգի մայրը որդու համար կանխագուշակել էր գրողի ապագա։ Բարձր դասարաններում նա թերթի խմբագիր էր և ծրագրել էր ընդունվել Միսսուրիի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Սակայն 1940 թվականին նրա մայրը հանկարծամահ է եղել։ Քոլեջ հաճախելու փոխարեն Օգը նախընտրել է աշխատել թղթի ֆաբրիկայում, որտեղ աշխատել է մինչև 1942 թվականը, մինչ բանակի օդային կորպուս ընդունվելը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա թռիչքներ էր կատարել «B-24 Liberator» ստրատեգիական ռմբակոծիչով։