Օգյուստ Լուի Լյումիեր

Օգյուստ Լուի Լյումիեր
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 19, 1862(1862-10-19)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բեզանսոն[4]
Վախճանի թիվ՝ապրիլի 10, 1954(1954-04-10)[1][3][5][…] (91 տարեկան)
Վախճանի վայր՝7th arrondissement of Lyon, Լիոն[6]
Քաղաքացիություն՝Ֆրանսիա
Մասնագիտություն՝գյուտարար, ճարտարագետ, կենսաբան, կինոռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0525908

Օգյուստ Լուի Մարի Նիկոլա Լյումիեր (ֆր.՝ Auguste Louis Marie Nicholas Lumière, հոկտեմբերի 19, 1862(1862-10-19)[1][2][3][…], Բեզանսոն[4] - ապրիլի 10, 1954(1954-04-10)[1][3][5][…], 7th arrondissement of Lyon, Լիոն[6]), իր եղբոր՝ Լուիի հետ միասին համարվում է կինոյի հիմնադիրը, ֆրանսիական կինոարդյունաբերության և կինոռեժիսուրայի հիմնադիր։ Այն ժամանակ, երբ եղբայր Լուին զբաղվում էր հիմնականում կինեմատոգրաֆի տեխնիկական կողմով և գյուտարարությամբ, Օգյուստ Լյումիերը կատարում էր կազմակերպչի և մենեջերի դերը և, ըստ կինոգետների տվյալների, նկարահանել է ընդամենը մեկ ժապավեն[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգյուստ Լյումիեր (ձախից) իր եղբոր հետ

Կինոյի առաջին հրապարակային վճարովի նիստը եղբայրների կողմից տրվել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզի Կապուցինոկ բուլվարում գտնվող հնդկական «Գրան Կաֆե» սրահում։ Առաջին սեանսներում Լյումիեր եղբայրները ցուցադրել են տեսարաններ, որոնք հիմնականում նկարահանվել են բնապայմաններում՝ «Բանվորների ելքը Լյումիեր եղբայրների գործարանից», «Մանկան նախաճաշ», «Կարմիր ձկների որս», «Վոլտիժովում», բեմադրված կատակերգական «Քաղաքական ջրող» սկետչը և այլն։ 1896 թվականին եղբայրները իրենց գյուտով կատարեցին համաշխարհային շրջագայություն՝ այցելելով Լոնդոն, Նյու Յորք և Բոմբեյ։

Ի պատիվ Օգյուստի և նրա եղբոր Լուիի, անվանվել է Լյումիեր (775) աստերոիդը, որը բացվել է 1914 թվականին։

1995 թվականին Ֆրանսիայի բանկը ստիպված էր դադարեցնել Լյումիեր եղբայրների դիմանկարներով 200-Ֆրանկի նոր թղթադրամի թողարկումը։ Այս որոշումը պայմանավորված էր Վիշի կոլաբորացիոնիստական ռեժիմի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղբայրների համագործակցության մանրամասները կապված են սկանդալի հետ։ Ավագ եղբորը՝ Օգյուստին, Մարշալ Պետենը նշանակել է Լիոնի քաղաքային խորհրդում, իսկ կրտսերը՝ Լուին, դարձել է Ազգային խորհրդի անդամ և ֆրանսիական կամավորների ֆաշիստական լեգեոնի հովանավորներից մեկը՝ բոլշևիզմի դեմ։ Չնայած արդեն տպագրվել է 17 միլիոն թղթադրամ, տպաքանակը ոչնչացվել է[11]։

Ընտանիք և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստն ամուսնացել է 1893 թվականին Մարգարետ Վինկլերի հետ, որի քույրը՝ Մարգարեթ Ռոզան ամուսնացել է Օգյուստ եղբոր՝ Լուիի հետ։ Օգյուստն ու Մարգարեթը ունեին երկու երեխա։

  • Անդրե Լյումիեր (դուստր) - (1894-1918) հայտնի է այն բանի շնորհիվ, որ ունեցել է գլխավոր դեր պատմության առաջին ֆիլմերից երկուսի մեջ` «երեխայի նախաճաշը» (որտեղ ծնողները կերակրում են նրան գդալից) և «ոսկե ձկների բռնում» (որտեղ նա գրիչով փորձում է որսալ ոսկե ձկների ակվարիումից, և հայրը պահում է նրան)։ Անդրեն մահացել է 1918 թվականին գրիպի համաճարակից։
  • Անրի Լյումիեր (որդի) - (1897-1971) ինժեներ և ավիատոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ շարունակեց հոր և հորեղբոր կինեմատոգրաֆիական գործը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 մահվան վկայական
  7. 7,0 7,1 7,2 Les frères Lumière
  8. https://web.archive.org/web/20090201034538/http://www.fi.edu/winners/show_results.faw?gs=&ln=&fn=&keyword=&subject=&award=CRESS&sy=&ey=&max=300&name=Submit
  9. http://walkoffame.com/auguste-lumi%C3%A8re
  10. «Журнал «Сеанс» «Люмьеры!» Тьерри Фремо: 17 метров». Журнал «Сеанс» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  11. Renaud Lecadre et Ange-Dominique Bouzet. (16 Juin 1995). «Le billet de 200 F Lumière rattrapé par Vichy17 millions de billets risquent de finir au pilon. Le «Eiffel» sent aussi le souffre». Libération (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Լուի Լյումիեր» հոդվածին։