Օդաջեռուցիչ, օդատաքացուցիչ ջերմափոխանակիչ ապարատ՝ իր միջով անցնող օդը տաքացնելու համար։ Լայնորեն կիրառվում է օդային ջեռուցման, ներհոս օդափոխության, օդի կոնդիցիոնման համակարգերում, ջերմաէլեկտրակայանների և արտադրական ձեռնարկությունների կաթսայական տեղակայանքներում, արդյունաբերության (օրինակ, մետալուրգիական, նավթավերամշակման) վառարանային ագրեգատներում։ Ջեռուցման և օդափոխության համար ծառայող օդաջեռուցիչներում օդը տաքացվում է տաք գազով, գոլորշիով, տաք ջրով կամ էլեկտրական հոսանքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 519)։ |