Օդդ Ներդրում (անգլ.՝ Odd Nerdrum, ապրիլի 8, 1944(1944-04-08)[1][2][3][…], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), նորվեգացի նկարիչ-ֆիգուրատիվիստ, որի աշխատանքների վրա մեծ ազդեցություն են ունեցել Ռեմբրանդ վան Ռեյնն ու Կարավաջոն, սակայն նրա ստեղծագործությունների թեմաներն անեկդոտային են։ Օդդ Ներդրումը տարեկան ստեղծում է 6-8 նկար, ինչպես դիմանկարներ ու նատյուրմորտներ, այնպես էլ մեծ կտավներ[7]։ Օդդ Ներդրումի խոսքերով՝ իր արվեստը պիտի դիտել որպես կիտչ․ նա հեղինակել է մի մանիֆեստ, որում բացատրվում է կիտչի ու արվեստի տարբերությունը[8]։
«Բջիջը» (2000) սարսափ ֆիլմի տեսարաններից մեկը ներշնչված է Օդդ Ներդրումի՝ 1990 թվականին ստեղծված մի նկարով։ Ֆիլմի ռեժիսորն այդ նկարը տեսել է նրա սեփականատիրոջ՝ Դեյվիդ Բոուիի մոտ[9]։
2011 թվականին Օդդ Ներդրումը մեղադրվել է հարկերից խուսափելու մեջ և դատապարտվել երկու տարվա բանտարկության[10]։ Նրա պաշտպանը հայտարարել է, թե մեծ գումարը, որ դեպոզիտով գտնվում է Ավստրիայում, կազմում է այն ֆոնդը, որով պիտի վերականգնվեն այն 36 նկարները, որոնք ստեղծվել են 1980-ական թվականներին փորձնական ներկով, ինչը ծորել է ջերմության ազդեցությունից[11][12]։ Որոշումը ենթարկվել է քննադատության[11]։ Պրոֆեսոր Էյվին Ստորմ Բերկեն (նորվ.՝ Øivind Storm Bjerke) դատարանի որոշումը համարել է խիստ[13], Օդդ Ներդրումի շատ կողմնակիցներ նշել են դատարանի աշխատանքի թերությունները, որոնցից էր ապացույցների բացակայությունը։ Օդդ Ներդրումը հայտարարել է, որ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով[14]։
Նորվեգիայի օրենքների համաձայն՝ Ներդրումը բանտում գտնվելու ընթացքում չպիտի զբաղվի նկարչությամբ[15], քանի որ Նորվեգիայի բանտերում գտնվող բանտարկյալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ[13]։
2012 թվականի հունվարին որոշվել է վերաբացել դատական գործը[16]։ Դատավարությունն սկսվել է նույն թվականի հունիսի 11-ին[17]։ Երեք օր անց Օդդ Ներդրումը հարկերից խուսափելու համար դատապարտվել է երկու տարի 10 ամիս ազատազրկման, սակայն 2013 թվականին այդ որոշումը չեղյալ է համարվել Նորվեդիայի բարձրագույն դատարանի կողմից[18][19]։ 2014 թվականին դատարանը կրկին մեղադրական եզրակացություն է կայացրել և Ներդրումին դատապարտել քսան ամսվա ազատազրկման[20]։
Nerdrum, Odd. Havfuglen. — Oslo: Gyldendal, 1978. — 54 p. — ISBN 82-05-11428-5 — детская книжка с картинками, получившая премию Министерства культуры Норвегии «За детскую и юношескую литературу».
Odd Nerdrum and Richard Vine. Odd Nerdrum: paintings, sketches and drawings. Oslo, Norway: Gyldendal Fakta, 2001. ISBN 82-489-0121-1.
Odd Nerdrum and Jan-Erik Ebbestad Hansen. Odd Nerdrum: paintings. Oslo, Norway: Aschehoug, 1995. ISBN 82-03-26063-2.
Odd Nerdrum, Jan Åke Pettersson and Astrup Fearnley Museet for Moderne Kunst. Odd Nerdrum: storyteller and self-revealer. Oslo, Norway: Astrup Fearnley museet for moderne kunst: Aschehoug, 1999. ISBN 82-03-22272-2.
Odd Nerdrum, Richard Vine, E John Bullard and New Orleans Museum of Art. Odd Nerdrum, the drawings. New Orleans, Louisiana: New Orleans Museum of Art, 1994. ISBN 0-89494-047-3.
Odd Nerdrum, Bjørn Li. Odd Nerdrum: themes: paintings, drawings, prints and sculptures. Oslo, Norway: Press Publishing, 2007. ISBN 82-7547-226-1.