Օդնադատա

Բնակավայր
Օդնադատա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքՀարավային Ավստրալիա[1]
ԲԾՄ112 մետր
Բնակչություն102 մարդ (օգոստոսի 10, 2021)[2]
Փոստային դասիչ5734
Օդնադատա (Ավստրալիա)##
Օդնադատա (Ավստրալիա)

Օդնադատա (անգլ.՝ Oodnadatta), քաղաքի Ավստրալիայում։ Գտնվում է Հարավային Ավստրալիայում, չոր կիսաանապատային տարածքներում՝ Սինփոոն անապատի մոտ և Պեդիրկա փոքր անապատից 100 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 112 մ (երկաթուղային կայարանը՝ 121 մ[3])։ Տեղակայված է Ադելաիդայից 1011 կմ դեպի հյուսիս։

1976 թվականին քաղաքն ունեցել է 229 բնակիչ, 1986 թվականին՝ 160 բնակիչ։ 2006 թվականի մարդահամարի համաձայն՝ քաղաքն ունեցել է 277 բնակիչ, որոնցից 103-ը եղել են ավստրալիական աբորիգեններ[4]։

Առաջին անգամ տարածաշրջանը ուսումնսիրել է Ջոն Ստյուարտ Մաքդուալը 1859 թվականին։ 1890 թվականին Օդնադատան եղել է Հյուսիսային մեծ երկաթուղու ամենավերջին բնակավայրը։ 1890 թվականի հոկտեմբերին այն հռչակվել է կառավարական ավան և վերանվանվել Օդնադատա[5][6]։ Այնուհետև, 1929 թվականին ճանապարհը երկարացվել է մինչև Ալիս Սփրինգս, և երկաթուղու այդ հատվածը ստացել է Գհան անվանումը (անգլ.՝ The Ghan

Հյուսիսային մեծ երկաթուղու լոկոմոտիվ (1879-1957)

1940-ական թվականներին բնակավայրում շինարարություն է ծավալվել դեպի հյուսիս՝ դեպի Դարվին նավահանգիստ ընթացող տրանսպորտային էշելոնների սպասարկման համար։

1981 թվականին մայրուղին տեղափոխվել է արևմուտք, և քաղաքը, որը նախկինում վարչական կենտրոն էր, աստիճանաբար դարձել է աբորիգենների բնակության վայրը, որոնք ձեռք են բերել ճանապարհից հեռացած աշխատողների տները։

Այնուամենայնիվ, ծառայությունների ոլորտը և օպալի, ոսկու ու պղնձի հանքարդյունաբերությունը նպաստում է բնակավայրի պահպանմանը։

Գյուղի տեղական կենտրոնն է Canoe hire the Pink Roadhouse։ Քաղաքում կա սուպերմարկետ, փոստ, բենզալցակայան, տեղական օդանավակայան, ավտոկայան։ Գործում է թանգարան հին կայարանի շենքում և Medical Centre։

Ըստ Կյոպպենի դասակարգման՝ քաղաքի կլիման անապատային է (BWh)[7]։ 1960 թվականի հունվարի 2-ին այստեղ գրանցվել է Ավստրալիայի համար բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 50,7 °C։ Ավելի բարձր ջերմաստիճան է գրանցվել Կլոնկարրիում 1889 թվականին, սակայն համարվում է, որ ստանդարտներին համապատասխանում և ավելի հավաստի է 1960 թվականին հաստատված ջերմաստիճանային ռեկորդը։

Օդնադատայի օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 50.7
(123.3)
46.8
(116.2)
44.9
(112.8)
42.1
(107.8)
35.0
(95)
32.8
(91)
32.2
(90)
36.5
(97.7)
40.7
(105.3)
45.4
(113.7)
47.3
(117.1)
48.4
(119.1)
50.7
(123.3)
Միջին բարձր °C (°F) 37.8
(100)
36.6
(97.9)
33.7
(92.7)
28.5
(83.3)
23.2
(73.8)
19.9
(67.8)
19.6
(67.3)
22.1
(71.8)
26.6
(79.9)
30.2
(86.4)
33.7
(92.7)
36.3
(97.3)
29.0
(84.2)
Միջին օրական °C (°F) 30.4
(86.7)
29.5
(85.1)
26.5
(79.7)
21.5
(70.7)
16.5
(61.7)
13.2
(55.8)
12.7
(54.9)
14.8
(58.6)
19.0
(66.2)
22.7
(72.9)
26.1
(79)
29.3
(84.7)
21.8
(71.2)
Միջին ցածր °C (°F) 23.0
(73.4)
22.3
(72.1)
19.2
(66.6)
14.4
(57.9)
9.7
(49.5)
6.5
(43.7)
5.8
(42.4)
7.4
(45.3)
11.4
(52.5)
15.1
(59.2)
18.5
(65.3)
21.2
(70.2)
14.5
(58.1)
Ռեկորդային ցածր °C (°F) 11.7
(53.1)
12.8
(55)
9.5
(49.1)
3.8
(38.8)
0.9
(33.6)
−2.6
(27.3)
−2.2
(28)
−0.3
(31.5)
2.2
(36)
5.1
(41.2)
9.6
(49.3)
11.3
(52.3)
−2.6
(27.3)
Տեղումներ մմ (դյույմ) 22.9
(0.902)
32.2
(1.268)
14.1
(0.555)
11.1
(0.437)
12.8
(0.504)
11.8
(0.465)
10.0
(0.394)
8.1
(0.319)
9.9
(0.39)
13.9
(0.547)
13.0
(0.512)
17.1
(0.673)
177.1
(6.972)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 2.9 2.8 2.3 2.3 2.7 3.0 2.5 2.4 2.7 3.6 3.6 3.5 34.3
Միջին ամսական արևային ժամ 337.9 315.0 313.1 273.0 244.9 231.0 254.2 275.9 291.0 316.2 321.0 341.0 3514,2
աղբյուր: Bureau of Meteorology[8]

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սթիվ Դոդդ (ծնվ.՝ 1928) – կինոդերասան[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC41068
  2. Oodnadatta // QuickStatsABS.
  3. «Search results for 'Oodnadatta Railway Station' with the following datasets selected – 'Suburbs and Localities', 'Government Towns' and 'Gazetteer'». Location SA Map Viewer. Government of South Australian Government. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  4. 2006 Census QuickStats : Oodnadatta (State Suburb)(չաշխատող հղում)
  5. «Public works and railways». South Australian Chronicle. Vol. XXXII, no. 1, 637. South Australia. 1890 թ․ հունվարի 4. էջ 9. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին – via National Library of Australia.
  6. Great Northern to Government Gums – A Mineral Railway Callaghan, W.H. Australian Railway History, September;October, 2008 pp283-301;323-336
  7. Peel, M. C. and Finlayson, B. L. and McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen–Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1636 & 1642. Bibcode:2007HESS...11.1633P. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Climate Statistics for Oodnadatta Airport». Climate statistics for Australian locations. Bureau of Meteorology. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  9. Սթիվ Դոդդի ծննդյան վայրի մասին տվյալները տարբեր են, հիմք է ընդունվել Կորեական պատերազմի վետերանի ռազմա-ծառայողական քարտում եղած գրառումը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդնադատա» հոդվածին։