Օդունլադե Ադեկոլա (անգլ.՝ Odunlade Adekola, դեկտեմբերի 31, 1978(1978-12-31), Աբեոկուտա, Նիգերիա), նիգերիացիդերասան, երգիչ, կինոռեժիսոր, պրոդյուսեր։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել 2003 թվականին Իշոլա Դուրոջայեի նկարահանած Asiri Gomina Wa գեղարվեստական կինոնկարում գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ, որից հետո նկարահանվել է նոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում[3][4][5]։ Odunlade Adekola Film Production (OAFP) ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ Ամուսնացած է[6]։
Օդունլադե Ադեկոլան ծնվել ու մեծացել է Նիգերիայի Օգուն նահանգի Աբեոկուտա քաղաքում, թեև արմատներով Էկիտի նահանգի Օթուն Էկիտի բնակավայրից է[7][8]։ Նա Աբեոկուտայում հաճախել է Սուրբ Հովհաննեսի անվան տարրական դպրոցը, Սուրբ Պետրոսի անվան քոլեջը, ապա ավարտել է Մոշուդ Աբիոլայի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (Moshood Abiola Polytechnic, (MAPOLY)[9]: Հետագայում ուսանել է նաև Լագոսի համալսարանում, որն ավարտել է 2018 թվականի մայիսին՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան[10][11][12][13]։
Դերասանական իր կարիերան սկսել է 1996 թվականին, այդ նույն տարում անդամագրվել է Նիգերիայի թատերարվեստի գործիչների ընկերակցությանը (Association of Nigeria Theatre Arts practitioners)[14] He has starred in, scripted, produced and directed several Nigerian films over the years.[15]: 2014 թվականի ապրիլին նրան շնորհվել է աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում[8][16]։ 2015 թվականի դեկտեմբերը նա նշանավորել է՝ մուտք գործելով Նիգերիայի երաժշտական ինդուստրիա[17]։ Օդունլադեի՝ նկարահանումների ժամանակ արված լուսանկարները նիգերիական վեբ ոլորտում լայնորեն կիրառվում են որպես համացանցային մեմեր (internet meme)[18][19]: