Օդրա (համակարգիչ), Լեհաստանի Վրոցլավ քաղաքում համակարգիչների արտադրության հոսքագիծ։
Արտադրությունը մեկնարկել է 1959-1960 թվականներին։ 1001, 1002, 1003, 1013, 1103, 1204 մոդելները լեհական նախնական կառուցվածքն էին։ 1304 և 1305 մոդելները ծրագրային պայմանավորվածության համաձայն ICL-ի (International Computers Limited) 1905 և 1906-ի ֆունկցիոնալ գործընկերներն էին[1]։ Վերջին մոդելը 1325-ն էր՝ հիմնված ICL-ից երկու մոդելների վրա։
Անունը գալիս է Օդրա գետից, որը հոսում է Վրոցլավ քաղաքի միջով։
Համակարգիչները կառուցվել են Elwro արտադրական գործարանում, որը փակվել է 1989 թվականին։
ODRA-1002-ը ընդունակ է մեկ վայրկյանում ընդամենը 100-400 գործողություններ կատարել[2]։
1962 թվականին Elwro-ի աշխատակից Վիտալդ Պոդգորսկուն հաջողվեց համակարգչային խաղ ստեղծել ODRA-1003 նախատիպի վրա, դա Նիմ խաղի տարբերակի հարմարեցումն էր, ինչպես պատկերված էր Անցյալ տարի Մարիենբադում ֆիլմում։ Համակարգիչը կարող էր խաղալ կատարյալ խաղ և երաշխավորել հաղթանակը։ Խաղը երբեք չի տարածվել Elwro ընկերությունից դուրս, սակայն նրա տարբերակները հայտնվել են այլ վայրերում։ Դա թերևս պատմության մեջ առաջին լեհական համակարգչային խաղն էր[3]։
ODRA-1204- ի կողմից օգտագործվող գործարկման համակարգը կոչվում էր SODA: Այն նախատեսված էր փոքր համակարգչի վրա աշխատելու առանց մագնիսական պահեստավորման և կարող է իրականացնել միաժամանակ բեռնում և ծրագրերի իրականացում[4]։
ODRA 1204 համակարգիչը Լենինգրադի թիմի կողմից օգտագործվել է 1976 թվականին ALGOL 68 կոմպիլյատորի կատարելագործման համար։ ODRA 1204 -ը սինթետիկ վերլուծության է ենթարկվել, կոդի առաջացումը գործարկվում է IBM System/360 համակարգում[5]։
XXI դարի սկզբին գրեթե բոլոր համակարգիչները անջատվել էին կամ մասնատվել կամ տեղափոխվել թանգարաններ։ Սակայն որոշները շարունակել են իրենց աշխատանքը։ Ներկայումս գոյություն ունի Odra (KONSOLA 5.0) տերմինալի էմուլյատոր, որը վերստեղծում է համակարգչի աշխատանքը[6]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)