Օդրի Դանա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1977[1][2][3] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ռյուեյ-Մալմեզոն[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Մաբուկ Էլ Մեկրի և Օլիվե Դելբոսկ[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
artmedia.fr/fiche.cfm/735757-audrey-dana.html | |
Օդրի Դանա (ֆր.՝ Audrey Dana. սեպտեմբերի 21, 1977[1][2][3], Ռյուեյ-Մալմեզոն[3]), ֆրանսիացի կինոդերասանուհի և կինոռեժիսոր։
Օդրին դրամատիկական արվեստ է ուսումնասիրել Օռլեանում և Փարիզում։ Երկու տարի ապրել ու աշխատել է Նյու Յորքում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա, որտեղ դերակատարումներով հանդես է եկել մի շարք թատերգություններում, այդ թվում Բեռնար Վեբերի Nos amis, les humains պիեսում, որի հիման վրա կինոռեժիսոր Կլոդ Լելուշի նկարահանած ֆիլմում նույնպես հանդես է եկել դերակատարմամբ։ Նկարահանվել է նաև այդ անվանի կինոռեժիսորի Roman de Gare կինոնկարում։ 2008 թվականին Դանան առաջադրվել է «Սեզար» հեղինակավոր կինոմրցանակի «Առավել խոստումնալի դերասանուհի» անվանակարգում, արժանացել էՌոնի Շնայդերի անվան մրցանակի։
Նախկին ամուսնուց՝ կինոռեժիսոր Մաբրուք Էլ Մեշրիից ունի մի տղա (Լի, ծնվ. 2008 թ.)[5]: 2015 թվականին ամուսնացել է Օլիվիե Դելբոսկի հետ[6]։
Օդրի Դանայի ռեժիսորական նորամուտը կինոյում Ֆրանսիացի կանայք ֆիլմով էր, որը թողարկվել է 2014 թվականին[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Դանա» հոդվածին։ |
|