' | |||
Ամբողջական անուն | Club Atlético All Boys | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | El Albo, Los Albos | ||
Հիմնադրում | 1913 | ||
Երկիր | Արգենտինա | ||
Քաղաք | Բուենոս Այրես | ||
Մարզադաշտ | Իլսաս Մալվինաս | ||
Նախագահ | Նիկոլաս Կամբյասո | ||
Կայք | |||
Լիգա | Խոսե Սանտոս Ռոմերո | ||
2018/19 | 6-րդ | ||
|
«Օլ Բոյս» (իսպ.՝ Club Atlético All Boys), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրեսից։ Ակումբում նաև արմատավորվում է բասկետբոլ, բռնցքամարտ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, քիքբոքսինգ, թեքվոնդո, մինի ֆուտբոլ[1]։
Ակումբը հիմնադրվել է 1913 թվականի մարտի 15-ին Բուենոս Այրեսի Ֆլորեստա շրջանում[2], իսկ 1924 թվականին տեղափոխվել է Մոնտե Կաստրո շրջան։ Անվանումը ստացել է ակումբը ստեղծողների երիտասարդության պատճառով (անգլ.՝ All Boys - «Բոլորը տղա») և անգլերենով՝ պայմանավորված այդ տարիներին Արգենտինայում գոյություն ունեցող ավանդույթով։
Ակումբի լավագույն տարիները 1970-ական թվականներն էին, երբ հանդես էր գալիս «Պրիմիերայում» (1973-1980)։ 30 տարի ընդմիջումից հետո՝ 2010-2011 մրցաշրջանում, ակումբը հանդես էր գալիս «Պրիմիերայում»՝ Արգենտինայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնում[3]։ «Օլ Բոյս» ակումբը կարողացել է մնալ բարձրագույն հորիզոնականներում 4 տարի շարունակ, այնուհետև 2013-2014 մրցաշրջանի ավարտին դուրս է մնացել պայքարից։ 2017-2018 մրցաշրջանի տվյալներով ակումբը նորից ցած է իջել՝ այս անգամ «Մետրոպոլիտանի Պրիմիերա»[4]։
«Օլ Բոյս» ակումբը տնային խաղերն անցկացնում է «Իլսաս Մալվինաս» խաղադաշտում, որտեղ տեղավորվում է մոտ 21000 դիտորդ։
Ակումբի սկզբունքային հակառակորդը համարվում է Բուենոս Այրեսի մյուս ակումբներից մեկը՝ «Նուևա Չիկագոն»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլ Բոյս (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
|